Հակակոռուպցիոն դատարանն Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել

Հակակոռուպցիոն դատարանը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել: Տեղեկությունը հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից՝ նշելով, որ նախաքննական մարմինը 2026-ի փետրվարի 24-ին միջնորդություն է ներկայացրել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ «Նույն օրը Դատարանը մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պայմաններում քննարկելով վերը նշված միջնորդությունը, փախուստը կանխելու հիմքը բարձր գնահատելով բավարարվել է այն և … Read more

Մարտի 8-ին Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած սպանության դեպքը բացահայտվել է

Մարտի 8-ին Քանաքեռ-Զեյթունում սպանություն է տեղի ունեցել։ Մարտի 9-ին առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։ Կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ տուժողը մարտի 8-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շենքերի հատվածում վիճաբանել է ընկերոջ՝ Ա.Ս.-ի հետ, որի ընթացքում վերջինս իր մոտ գտնվող դանակով երկու անգամ հարվածել … Read more

Օտարերկրյա հատուկ ծառայությունները փորձում են ընտրություններից առաջ ճնշում գործադրել ՀՀ գործարար քաղաքացիների վրա․ԱՀԾ

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն է տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։   «Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ … Read more

Թաթոյանի պնդումները և Պապիկյանի հերքումը. ինչ են ցույց տալիս արբանյակային պատկերները

Գևորգ Թոսունյան, #CivilNetCheck «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը մարտի 4-ին հրատապ ասուլիս է հրավիրել՝ հայտարարելով, որ 2025-ի հուլիսի 31-ից հետո Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի տարածքում նոր ներխուժումներ են իրականացրել և նոր դիրքեր տեղակայել։ Արման Թաթոյան, «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Մարտ 04, 2026 «2025 թվականի հուլիսի 31-ից հետո Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի տարածքում նոր ներխուժումներ … Read more

ԻՀՊԿ-ն նախազգուշացնում է տարածաշրջանից նավթի արտահանման ամբողջական դադարեցման հնարավորության մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ, գեներալ Ալի Մոհամմադ Նաեինին զգուշացրել է, որ Իրանը կարող է միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու տարածաշրջանից նավթի արտահանումը, եթե ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները Իրանի ենթակառուցվածքների դեմ շարունակվեն։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։ Ըստ ԻՀՊԿ խոսնակի՝ ռազմական գործողությունների 10-րդ օրվա դրությամբ ամերիկյան ռազմածովային ուժերը և կործանիչները նահանջել են Իրանի սահմաններից ավելի քան 1000 … Read more

Իրատեսական ծրագի՞ր, թե՞ նախընտրական պոպուլիզմ. Դավիթ Անանյանը՝ «ՍիվիլՆեթ բիզնեսում»

«ՍիվիլՆեթ բիզնեսը» սկսում է հարցազրույցների շարք՝ քննարկելու սպասվող ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերը: Ընդդիմադիր դաշտում այդպիսի հայտ ներկայացնողներից է «Միասնության թևեր» նախաձեռնությունը, որը խոստանում է փոխել Հայաստանի տնտեսական մոդելը՝ սպառողականից անցնելով արդյունաբերականի, հրաժարվել ԱԱՀ-ից և վերադառնալ պրոգրեսիվ հարկման:   The post Իրատեսական ծրագի՞ր, թե՞ նախընտրական պոպուլիզմ. Դավիթ Անանյանը՝ «ՍիվիլՆեթ բիզնեսում» appeared first … Read more

ԱՊՊԱ համակարգում ապրիլի 1-ից կբարձրացվեն հատուցումների առավելագույն սահմանաչափերը

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի որոշմամբ ապրիլի 1-ից ուժի մեջ են մտնում ԱՊՊԱ համակարգի կանոնակարգային փոփոխությունները, որոնցով նախատեսվում է ապահովագրական հատուցումների առավելագույն սահմանաչափերի աճ։  Ըստ պաշտոնական տվյալների՝ գույքային վնասների մասով մեկ անձի համար սահմանված 1,800,000  դրամի շեմը բարձրացվել է մինչև 2,500,000 դրամ, իսկ անձնական վնասների՝ առողջությանը և կյանքին հասցված վնասի դեպքում, գործող 3,300,000 դրամի փոխարեն սահմանվել է … Read more

Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի միջև մարտի 8-ին կայացած հեռախոսազրույցից հետո Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ է օգնությունն ուղարկվել՝ Իրանի ժողովրդի ներկայիս կարիքները բավարարելու համար։ Արտակարգ իրավիճակների նախարարության մեքենաներով Իրան ուղարկված մարդասիրական օգնությունը ներառում է 10 տոննա ալյուր, … Read more

ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձը կալանավորվել է 

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) շենքը հրկիզելու փորձ կատարած անձը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ, այդ թվում՝ հնարավոր շարժառիթների մասին, այս պահին չեն տրամադրվում։ Մարտի 6-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է քաղաքացին փորձում հրկիզել Երևանի Նալբանյան փողոցում գտնվող ԱԱԾ վարչական … Read more

Չարաշահումներ և կաշառքի դեպքեր Մանկավարժական համալսարանում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) նախկին բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Գործով անցնող 10 անձի, այդ թվում՝ բուհի նախկին ռեկտորի և պրոռեկտորի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատարան։ Հակակոռուպցիոն կոմիտեից մարտի 9-ին հայտնում են, որ ըստ քննության տվյալների՝ համալսարանի պրոռեկտորը, ռեկտորի գիտությամբ, կաշառք է պահանջել և ստացել … Read more