Իրանն ու հակառակորդներն ավելի անզիջում են դառնում

Իրանի շուրջ 11 օր շարունակվող ռազմական գործողությունների ավարտը դեռևս չի երևում։ Իրանը պատերազմը շարունակելու պատրաստակամություն է հայտնում, իսկ ամերիկյան կողմը վստահեցնում՝ «ամեն ինչ նոր է սկսվում»։ Իրանի շուրջ ընթացող զարգացումներից անմասն չէ նաև Թուրքիան, որը նախազգուշացնող ուղերձ է հղել Թեհրանին։ The post Իրանն ու հակառակորդներն ավելի անզիջում են դառնում appeared first on CIVILNET.

Մայր Աթոռում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մարտի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Հաղորդագրության մեջ նշված է, որ Գերագույն հոգևոր խորհրդի օրակարգում ընդգրկված են Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման ու կազմակերպչական աշխատանքներին, Եկեղեցու հովվական, կրթական, կանոնական, վարչական, կարգապահական, սոցիալական առաքելությանը վերաբերող հարցեր:  «Գերագույն հոգևոր խորհրդին կներկայացվի Մայր Աթոռ Սուրբ … Read more

Փաշինյանն ու ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը քննարկել են Հայաստանի էներգետիկ ոլորտում ընթացող ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկայի զարգացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համագործակցության ընթացքին։ Կողմերը կարևորել են միջուկային անվտանգության, տեխնիկական համագործակցության, ինչպես նաև … Read more

Վարդավառի այգուց մինչև Նորքի անտառներ. ինչպես մեջ-մեջ անել հանրային տարածքները

Երևանի և մարզերի զբոսայգիները տասնամյակներ շարունակ եղել են արտոնյալ վարձակալության և անօրինական կառուցապատման թիրախ։ ՍիվիլՆեթը բացահայտում է այն սխեմաները, որոնցով հանրային տարածքները հանձնվել են նախկին ու ներկա պաշտոնյաներին կամ նրանց մտերիմներին։ The post Վարդավառի այգուց մինչև Նորքի անտառներ. ինչպես մեջ-մեջ անել հանրային տարածքները appeared first on CIVILNET.

Նավթի շուկան աղետալի հետևանքներ կունենա, եթե Հորմուզի նեղուցը չբացվի․ Saudi Aramco

Համաշխարհային նավթային շուկան կբախվի աղետալի հետևանքների, եթե Իրանը շարունակի փակել Հորմուզի նեղուցը, ասել է Saudi Aramco-ի գործադիր տնօրեն Ամին Նասերը, հայտնում է Reuters-ը։ «Եթե [մատակարարման] խափանումները շարունակվեն, համաշխարհային նավթային շուկայի համար հետևանքները կլինեն աղետալի։ Որքան երկար տևի հակամարտությունը, այնքան ավելի ծանր կլինի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա», – ասել է Նասերը։  Նա նշել է, որ խափանումն … Read more

Հայաստանը գնահատում է միջազգային առաջարկները՝ նոր միջուկային էներգաբլոկի անցնելու նպատակով․ վարչապետ

Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ և այժմ գնահատում է միջազգային գործընկերների առաջարկները՝ նոր էներգաբլոկի անցումը նախապատրաստելու համար։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովի ժամանակ։ «Այսօր․ անվտանգության տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ, գործող միջուկային ռեակտորների կյանքի երկարաձգումն ապահովում է զրոյական արտանետումների հասնելու ժամանակին և ծախսարդյունավետ ուղի։ … Read more

Ընտրություններին միջամտելու մասին հայտարարության հիման վրա ՆԳՆ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին միջամտելու մասին Արտաքին հետախուզական ծառայության հայտարարության հիման վրա ՆԳՆ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանության մամուլի ծառայությունից։  Մարտի 10-ին Արտաքին հետախուզության ծառայությունը հայտնել էր, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ … Read more

Իրանից Հայաստան է վերադարձել ՀՀ երկրորդ քաղաքացին

Իրանում ՀՀ դեսպանության աջակցությամբ մարտի 9-ին Հայաստան է վերադարձել ՀՀ քաղաքացիություն ունեցող երկրորդ անձը: Այս մասին հայտնում են Իրանում Հայաստանի դեսպանատնից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունն ամեն օր միջինում ստանում է շուրջ 20-25 զանգ, որոնք հիմնականում վերաբերում են Հայաստան-Իրան սահմանը հատելու հնարավորությանը։ Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան սահմանային անցումներն իրականացվել են բնականոն … Read more

Ինչպես են ապրում արցախցիները Բերդավանում

Տավուշի սահամնամերձ Բերդավան գյուղում Արցախից տեղահանված տասը ընտանիք է ապրում։ ՍիվիլՆեթն այցելել է Շահնազարյանների և Խաչատրյանների տուն և ծանոթացել նրանց առօրյային։ The post Ինչպես են ապրում արցախցիները Բերդավանում appeared first on CIVILNET.

Ինեկոբանկը նշում է 30-ամյակը

Հրապարակվում է որպես գովազդ Մարտի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում Ինեկոբանկը հանդիսավոր միջոցառմամբ նշեց իր հիմնադրման 30-ամյակը՝ ամփոփելով երեք տասնամյակների ընթացքում իր նշանակալից ձեռքբերումները և հայտարարելով զարգացման նոր փուլի մեկնարկի մասին։  Միջոցառմանը ներկա էին կառավարության և պետական կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավարությունը, ոլորտային գործընկերներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև բանկի երկարամյա և հավատարիմ հաճախորդներ։ Երեկոն … Read more