https://arm.sputniknews.ru/20261104/pashinjany-vakhic-hrahangel-e-nvor-khuzarkutjunner-anel-uzhegh-hajastani-hajtararutjuny-108882406.html
Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ անել. «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ անել. «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուճապի մեջ է, քանի որ պարտվում է Ալիևի սահմանադրությունն ընդունելու հարցում: «Ուժեղ Հայաստան»… 04.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-04T11:16+0400
2026-11-04T11:16+0400
2026-11-04T11:21+0400
նիկոլ փաշինյան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
խուզարկություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/08/101911249_0:133:2560:1573_1920x0_80_0_0_a015ce0008e133bd4a9ff584f590550d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուճապի մեջ է, քանի որ պարտվում է Ալիևի սահմանադրությունն ընդունելու հարցում: «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խուզարկությունների մասին հայտարարություն է տարածել:Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։«Դա է պատճառը, որ նա կրկին իրեն բռնապետ Ալիևի վատ կրկնօրինակի պես է պահում։ Նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի անկախության համար այս պայքարում, քանի որ ժողովուրդը մեր կողքին է»,–ասված է հայտարարության մեջ։Ընդգծվում է, թե Փաշինյանը փորձում է խանգարել իրենց փրկելու Հայաստանը, բայց մենք հաղթելու ենք, և Հայաստանը հաղթելու է։Կուսակցությունից հիշեցնում են, որ այն բանից հետո, երբ ԵԽԽՎ հայտարարեց ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների մասին, Փաշինյանը հիմա փորձում է խախտել նաև Սահմանադրության փոփոխության գործընթացը։«Մենք պայքարում ենք Ալիևի սահմանադրության դեմ՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման։ Փաշինյանը պայքարում է մեր դեմ, բայց մենք հաղթելու ենք, և ժողովրդավարությունը հաղթելու է։ «Ուժեղ Հայաստանը» չի հրաժարվելու Հայաստանի անկախությունը պաշտպանելու իր պայքարից։ Մենք պայքարելու ենք և հաղթելու ենք»,–վստահեցրել են կուսակցությունից։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/08/101911249_0:0:2276:1706_1920x0_80_0_0_aee6d1e5348b9a6e0aa0cf4f8ac0c8e8.jpg.webp
նիկոլ փաշինյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, խուզարկություն
նիկոլ փաշինյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, խուզարկություն
«Դա է պատճառը, որ նա կրկին իրեն բռնապետ Ալիևի վատ կրկնօրինակի պես է պահում։ Նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի անկախության համար այս պայքարում, քանի որ ժողովուրդը մեր կողքին է»,–ասված է հայտարարության մեջ։
Ընդգծվում է, թե Փաշինյանը փորձում է խանգարել իրենց փրկելու Հայաստանը, բայց մենք հաղթելու ենք, և Հայաստանը հաղթելու է։
Կուսակցությունից հիշեցնում են, որ այն բանից հետո, երբ ԵԽԽՎ հայտարարեց ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների մասին, Փաշինյանը հիմա փորձում է խախտել նաև Սահմանադրության փոփոխության գործընթացը։
«Մենք պայքարում ենք Ալիևի սահմանադրության դեմ՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման։ Փաշինյանը պայքարում է մեր դեմ, բայց մենք հաղթելու ենք, և ժողովրդավարությունը հաղթելու է։ «Ուժեղ Հայաստանը» չի հրաժարվելու Հայաստանի անկախությունը պաշտպանելու իր պայքարից։ Մենք պայքարելու ենք և հաղթելու ենք»,–վստահեցրել են կուսակցությունից։