Զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ապրիլի 2-ին ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ, որի ժամանակ զինծառայող է զոհվել, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ «2026-ի ապրիլի 2-ին ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասի (զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել … Read more

2025-ին զորակոչվածների ծնողները պահանջում են, որ իրենց որդիներն էլ 18 ամիս ծառայեն

Մինչև 2026-ի հունվարը զորակոչվածների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում պաշտպանության նախարարության դիմաց։ Նրանք պահանջում են, որպեսզի իրենց որդիներն էլ 2-ի փոխարեն 1 ու կես տարի ծառայեն։ Ազգային ժողովը դեկտեմբերին օրենք ընդունեց, որով 2026-ի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիները 24-ի փոխարեն կծառայեն 18 ամիս։ Ակցիա իրականացնող ծնողներն անարդար են համարում, որ նույն դասարանում … Read more

Հրաժարական «խնդրել» գրելը վարչապետի լիազորությունների շրջանակում չէր․ Ցեղասպանության թանգարանի հոգաբարձուների խորհրդի նախկին ադամներ

«Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին պաշտոնից ազատելը հոգաբարձուների խորհրդի բացառիկ լիազորությունն է, խորհուրդը դոկտոր Էդիտա Գզոյանին ազատելու ո՛չ պատճառ ուներ, ո՛չ էլ մտադրություն, իսկ հրաժարականի դիմում «խնդրել» գրելը ո՛չ նախարարի, ո՛չ էլ, առավել ևս, վարչապետի լիազորությունների շրջանակում էր»․ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը մարտին լքած 4 անդամները՝ Ստեփան Աստուրեանը, Հարություն Գևորգյանը, Հրանուշ Խառատյանը և Հարություն Մարությանը,  տարածել են … Read more

Ռոք աստղերը մերժե՞լ են Փաշինյանին. սոցցանցերում կեղծ տեսանյութերի նոր ալիք

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Միջազգային ռոք աստղերը հրաժարվում են միլիոնավոր դոլարների առաջարկներից՝ չցանկանալով ներգրավվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավում։ Միևնույն ժամանակ, «Տարօրինակ դեպքեր» (Stranger Things) սերիալի դերասանները կոչ են անում չքվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։ Սոցցանցերի էջեր Մարտ 30, 2026 «Միջազգային ռոք աստղերը հրաժարվում են մասնակցել Երևան ռոք փառատոնին, քանի որ պարզվել է, որ այն Փաշինյանի նախընտրական … Read more

НТВ-ն՝ Հայաստանի մասին. սխալ ամսաթվեր, կեղծ մեջբերումներ և շրջված իրականություն

Նելլի Լազարյան, #CivilNetCheck Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ և օգտատերեր մարտի 31-ին տարածել են գրառումներ՝ «Ռուսաստանին խոստումներ տվող Փաշինյանին հավատալը դժվար է… վարկանիշը 25%-ից չի բարձրանում» վերտառությամբ՝ հղում անելով ռուսական НТВ հեռուստաալիքի ռեպորտաժին։ Սոցցանցերի էջեր Մարտ 31, 2026 «Ռուսաստանին խոստումներ տվող Փաշինյանին հավատալը դժվար է… վարկանիշը 25%-ից չի բարձրանում». НТВ Գրառումներին կցված է նաև НТВ հեռուստաալիքի՝ … Read more

Ձերբակալվել է «Մեր ձևով ազգային արժեքների պահպանության» ՀԿ-ի Դիլիջանի գրասենյակի ղեկավարը

Փաստական տվյալներ են ձեռք բերվել «Մեր ձևով ազգային արժեքների պահպանության» ՀԿ-ի Դիլիջան համայնքի գրասենյակի ղեկավարի կողմից Հովք բնակավայրի նախկին վարչական ղեկավարին՝ Սամվել Կարապետյանի դատական նիստերին և այլ ակցիաներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի վերաբերյալ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Կոմիտեից հայտնում են, որ հունվարին Հովք բնակավայրի նախկին վարչական ղեկավար Գ.Գ.-ն «Ֆեյսբուք»-ի միջոցով «Մեր ձևով … Read more

«Զայեդ»-ից ստացված 500,000 դոլարի տնօրինման համար ավանդային հաշիվ կբացվի

Հայաստանի կառավարության որոշմամբ վարչապետի աշխատակազմին թույլատրվել է բացել արտաբյուջետային ավանդային հաշիվ՝ «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակաբաշխության շրջանակներում ստացված 500,000 դոլարը տնօրինելու նպատակով։ Ֆինանսների նախարարության մշակած նախագծի համաձայն՝ միջոցները կպահվեն Կենտրոնական գանձապետարանում բացված դրամային հաշվին: Այս կարգավորումը հիմք կհանդիսանա մրցանակային գումարների առանձնացված հաշվառման և դրանց հետագա նպատակային օգտագործման համար։ Միջոցների ծախսումն իրականացվելու է բացառապեսՀՀ կառավարության հետագա որոշումներով … Read more

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները տեսակցել են կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանին

Ապրիլի 2-ին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ` Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին տեսակցելու նպատակով: Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Ապրիլի 1-ին, դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով ձերբակալված 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամսով կալանք է … Read more

Ինչ դասեր չքաղվեցին 2016-ի ապրիլյան պատերազմից. զրույց պահեստազորի գնդապետի հետ

Ի՞նչ դասեր չքաղվեցին 2016-ի ապրիլյան պատերազմից։ Այս և այլ հարցերի շուրջ ՍիվիլՆեթի Հայկ Ղազարյանը զրուցում է պահեստազորի գնդապետ Գրիգորի Սահակյանի հետ, որը 2016-ին իր բրիգադի հետ մասնակցել է մարտական գործողություններին Արցախի կենտրոնական՝ Ասկերանի ուղղությամբ։ The post Ինչ դասեր չքաղվեցին 2016-ի ապրիլյան պատերազմից. զրույց պահեստազորի գնդապետի հետ appeared first on CIVILNET.

Ռուսաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի խզման լծակն ունենք, բայց չենք պլանավորում գնալ այդ ճանապարհով․ Փաշինյան

Ռուսաստանի հետ երկաթուղային համակարգի կոնցեսիոն պայմանագրի խզման լծակը Հայաստանն ունի, բայց մենք չենք պլանավորում և չենք ուզում գնալ այդ ճանապարհով։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 2-ին՝ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։ «Մենք որպես լուծում տեսնում ենք քննարկումների ճանապարհը»,- ասել է վարչապետը։ Վարչապետը հայտնել է, որ ապրիլի 1-ի Ռուսաստանում  նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մանրամասն քննարկել … Read more