Զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ապրիլի 2-ին ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ, որի ժամանակ զինծառայող է զոհվել, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

«2026-ի ապրիլի 2-ին ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասի (զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 532-րդ հոդվածի 3-րդ մասի (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Պայմանագրային զինծառայողը մահացել է։

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ»,- գրել է Ավդալյանը:

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ ողբերգական դեպք է տեղի ունեցել պաշտպանության նախարարության Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր։

The post Զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ appeared first on CIVILNET.

Leave a comment