ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի դեմ – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ընդվզում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դեմ: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Ըստ լրատվամիջոցի` թիմակիցները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին փորձելու են համոզել, որ նա ամենաքննադատված ու ամենաձախողված քաղաքապետներից է, և չարժե նրան առաջադրել 2028 թվականի ընտրություններում

«Խնդիրը ոչ միայն Երևանում տրանսպորտի, մաքրության, խցանումների և այլ ակնառու իրավիճակներն են, այլև, ինչպես մեր աղբյուրն ասաց, Ավինյանի ախորժակը՝ կապված շինթույլտվությունների հետ։ ՔՊ-ականների այս խումբը վստահ է, որ Ավինյանն ամենաշատն է դավաճանել հեղափոխական արժեքներին, և սոլիդ երևանցիներին դժվար է լինելու համոզել, որ նրան քվե տան»,–գրում է «Հրապարակը»։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է` մամուլը գրում է, որ Ավինյանի դեմ ՔՊ-ի ներսում դժգոհություններ կան: Հիմնականում խնդիրը մայրաքաղաքում առկա խցանումներն են օրվա տարբեր ժամերին:

Sputnik Արմենիա

Leave a comment