Վճռաբեկը ռեկորդային արագությամբ կայացրեց Դավիթ Համբարձումյանի որոշումը, իրավաբանության հետ կապ չունի

Մասիս համայնքի ղեկավարի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանին ազատազրկելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումը վկայում է երկրում վախի մթնոլորտի ձևավորման մասին։ Նոյեմբերի 28-ի ասուլիսում այս գնահատականն է տվել ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։ Նրա համոզմամբ՝ գործի քննության արագությունն ու քաղաքական համատեքստը լուրջ կասկածներ են հարուցում արդարադատության անկախության վերաբերյալ։ «Դավիթ Համբարձումյանի դեպքն իսկապես աննախադեպ է, … Read more

Կիևում և Եվրոպայում պահանջել են Քուշներին հեռացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններից՝ Ռուսաստանին գովելուց հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել Ուկրաինայում և Կիևի եվրոպացի աջակիցների շրջանում։ Ըստ Politico-ի՝ պատճառը նրա հայտարարությունն է, որում Վլադիմիր Պուտինին անվանել է «քաղաքականության գրոսմայստեր» և ասել, թե Ռուսաստանի նախագահը զսպվածություն է ցուցաբերել միջուկային զենքի կիրառման հարցում։ Քուշներն այս մասին խոսել է «Axel Springer» մեդիաընկերության գլխավոր տնօրեն … Read more

Հանրապետությունում ձյուն ու անձրև է սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ի և դեկտեմբերի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 1-2-ը, 3-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 30-ի գիշերը և առավոտյան ժամերին առանձին շրջաններում … Read more

ԱՄՀ․ Մերձավոր Արևելքի հակամարտությունը բարդացրել է Թուրքիայի տնտեսական իրավիճակը

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Թուրքիային խորհուրդ է տվել 2027–2029 թվականներին ավելի խիստ բյուջետային քաղաքականություն վարել և գնաճը զսպելու համար չթուլացնել դրամավարկային խստությունը։ Այս մասին հաղորդում է Anadolu-ն՝ վկայակոչելով ԱՄՀ առաքելության՝ Թուրքիա կատարած այցի արդյունքները, որն անցկացվել է կազմակերպության համաձայնագրի 4-րդ հոդվածի շրջանակում։ Հիմնադրամի հայտարարության մեջ նշվում է, որ տնտեսության կայունացման գործում լուրջ առաջընթացից հետո Թուրքիան … Read more

Վրաստանի ՆԳ նախարար․ Թուրք երկրպագուները «Բեշիքթաշի» խաղին «շատ կեղտոտ» պաստառներ էին տանում

Վրաստանի սահմանապահներն առգրավել են մոտ 100 սադրիչ պաստառ, որոնք թուրք երկրպագուները փորձել են տանել Բաթումիում կայացած «Բեշիքթաշ»–«Հապոել Բեեր Շևա» հանդիպմանը։ Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին պաստառներն անվանել է «շատ կեղտոտ»՝ նշելով, որ դրանք վիրավորում էին Վրաստանը։ Նախարարն այս մասին լրագրողներին ասել է նոյեմբերի 27-ին՝ մեկնաբանելով նախորդ օրը խաղի ընթացքում տեղի ունեցած անկարգությունները, հաղորդում է … Read more

Վարդևանյան․ Սամվել Կարապետյանի դեմ նոր գործը 10 ամիս առաջ եղել է, սպասել են հարմար պահի

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար, գործարար Սամվել Կարապետյանի դեմ նոր քրեական գործը հարուցվել է դեռ 2026 թվականի հունվարին, սակայն քննիչները սպասել են 10 ամիս և նրան կալանավորել են միայն այն ժամանակ, երբ ՀՀ իշխանությունների օրակարգը ձախողվել է։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Նա ընդգծեց, որ քննիչներից մեկն … Read more

Փաստաբան․ ՀԷՑ-ում 10 տարվա հարկային ստուգման արդյունքում 0 դրամի խախտում չի հայտնաբերել

200-250 մլրդ դրամ տարեկան շրջանառություն ունեցող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում 10 տարի շարունակ ՊԵԿ–ից ստուգում են իրականացրել, անգամ 0 դրամի խախտում չեն հայտնաբերել։ Այս մասին ասուլիսում հայտարարեց փաստաբան Վարդան Ալոյանը։ Նրա խոսքով` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր հերթին է ամեն տարի վերահսկողություն իրականացնում ՀԷՑ–ում։ Նա ընդգծեց, որ սեփականատերերն իրենց նախաձեռնությամբ ներդրել էին մի ծրագիր, որ … Read more

Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնին Մայր աթոռում դուրս է բերվել Սուրբ Գեղարդը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հայ ժողովրդի առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը։ Տոնի առիթով Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեց քրիստոնեական աշխարհի նվիրական սրբություններից մեկը՝ Տիրոջ Սուրբ Գեղարդը։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի սրբատառ կոնդակով առաքյալների հիշատակության տոնը հռչակվել է նաև Սուրբ Գեղարդի ուխտի օր։ Հավատացյալները մինչև … Read more

Գլխավոր քարտուղար․ ՀԱՊԿ-ը Հայաստանի հեռացման հարց չի դնում – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանի հեռացման հարց չի դնում։ Այս մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը ՏԱՍՍ-ին և «Եվրազիմուտ» ամսագրին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ ՀՀ–ն շարունակում է պահպանել կազմակերպության շրջանակում անվտանգության երաշխիքները։ Իսկ Երևանին ձայնի իրավունքից զրկելը ֆինանսական կարգապահության պահանջներով պայմանավորված հարկադրված միջոց էր։ «Կազմակերպության կանոնադրությունը նախատեսում է, որ երկու տարուց ավելի … Read more

Խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը

ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացրել գործարար Նարեկ Նալբանդյանի առանձնատանը, որը նա գնել է ՀՀ նախկին վարչապետ, նախկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ քննիչները վարույթի համար էական նշանակություն ունեցող որևէ բան չեն հայտնաբերել տանից։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիր տնօրեն Անդրանիկ … Read more