Մինչև 2026-ի հունվարը զորակոչվածների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում պաշտպանության նախարարության դիմաց։ Նրանք պահանջում են, որպեսզի իրենց որդիներն էլ 2-ի փոխարեն 1 ու կես տարի ծառայեն։
Ազգային ժողովը դեկտեմբերին օրենք ընդունեց, որով 2026-ի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիները 24-ի փոխարեն կծառայեն 18 ամիս։
Ակցիա իրականացնող ծնողներն անարդար են համարում, որ նույն դասարանում սովորած տղաները տարբեր ժամկետներով պետք է ծառայեն, քանի որ մի մասը զորակոչվել է մինչև հունվարի 1-ը, մյուս մասը՝ հունվարի 1-ից հետո։ Նրանք հավասարություն են պահանջում։
«Լավ կլինի, որ օրենքը նաև 2025 թվականին ծնվածների վրա էլ ազդի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիա իրականացնող ծնողներից մեկը։
Ծնողները նույն պահանջով բողոքի ակցիա էին իրականացրել նաև մարտի 19-ին կառավարության դիմաց։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 20-ին մեկնաբանելով ծնողների պահանջը հայտարարել էր, որ չեն պատրաստվում վերանայել օրենքը, քանի որ երկրի անվտանգությունը դա թույլ չի տալիս։ Նախարարը նշել էր, որ այդ որոշման տակ հաշվարկներ կան, և դա միայն բարի ցանկություններով չէ։
The post 2025-ին զորակոչվածների ծնողները պահանջում են, որ իրենց որդիներն էլ 18 ամիս ծառայեն appeared first on CIVILNET.