«Զայեդ»-ից ստացված 500,000 դոլարի տնօրինման համար ավանդային հաշիվ կբացվի

Հայաստանի կառավարության որոշմամբ վարչապետի աշխատակազմին թույլատրվել է բացել արտաբյուջետային ավանդային հաշիվ՝ «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակաբաշխության շրջանակներում ստացված 500,000 դոլարը տնօրինելու նպատակով։

Ֆինանսների նախարարության մշակած նախագծի համաձայն՝ միջոցները կպահվեն Կենտրոնական գանձապետարանում բացված դրամային հաշվին: Այս կարգավորումը հիմք կհանդիսանա մրցանակային գումարների առանձնացված հաշվառման և դրանց հետագա նպատակային օգտագործման համար։

Միջոցների ծախսումն իրականացվելու է բացառապեսՀՀ կառավարության հետագա որոշումներով սահմանված ուղղություններով։ Ըստ պաշտոնական հիմնավորման՝ գործընթացն ապահովում է մրցանակային միջոցների կառավարման թափանցիկությունը և համապատասխանեցումը պետական գույքի կառավարման մասին օրենսդրությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խաղաղության ջանքերի համար «Զայեդ» մրցանակին արժանացել են փետրվարի 4–ին Աբու Դաբիում։

«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, որը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները միմիանց միջև են կիսել։

The post «Զայեդ»-ից ստացված 500,000 դոլարի տնօրինման համար ավանդային հաշիվ կբացվի appeared first on CIVILNET.

Leave a comment