Իսրայելի կողմից լայնածավալ ցամաքային ներխուժման վտանգ կա Լիբանան

Լիբանանի հարավային շրջանները դատարկվում են, նշում է բեյրութաբնակ քաղաքագետ Եղիա Թաշճեանը։ Ըստ նրա՝ ներկայում սահմանային բախումներ են ընթանում Իսրայելի բանակի և լիբանանյան «Հեզբոլլահի» միջև, որի պայմաններում մեծանում է նաև լայնածավալ ներխուժման վտանգը Լիբանան։ Քաղաքագետը վերլուծում է «Հեզբոլլահի» դերը ներկա գործընթացներում և այդ կառույցի հեռանկարը Իրանի շուրջ ընթացող զարգացումների համատեքստում։ Թաշճեանը մատնանշում է մի քանի սցենարներ։ … Read more

2025-ին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել․ զինվորական դատախազ

2025-ին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել: Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը մարտի 7-ին Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ, հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է, որ 2025-ի ընթացքում ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2248 դեպք: Արձանագրված դեպքերից 1027-ը կամ 45.7%-ը եղել են … Read more

Հայաստանի վարչապետը շնորհավորել է Իրանի նոր գերագույն առաջնորդին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին՝ գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: Այս մասին հայտնել են վարչապետի աշխատակազմից։ «Շնորհավորում եմ Ձեզ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ՝ գրանցելով նոր հաջողություններ: Առիթը պատեհ համարելով՝ Իրանի բարեկամ ժողովրդին … Read more

Մերձավոր Արևելքի նավթային ճգնաժամի գլխավոր շահառուն ԱՄՆ-ն է. Petrostrategies

Մերձավոր Արևելքում նոր ռազմական սրացումը նավթի համաշխարհային շուկաներում կտրուկ թանկացում է առաջացրել, և ստեղծված իրավիճակից ամենաշատը շահում է Միացյալ Նահանգները. այս մասին ասվում է ֆրանսիական Petrostrategies վերլուծական կենտրոնի World Energy Weekly հանդեսի մարտի 9-ի համարում հրապարակված հոդվածում։  Հրապարակման համաձայն՝ փետրվարի 28-ին Իրանի դեմ սկսված ԱՄՆ–Իսրայել ռազմական գործողություններից հետո Brent տեսակի նավթի գինը արագ անցել է … Read more

Թուրքիայի օդային սահմանը հատած Իրանից արձակված բալիստիկ հրթիռը չեզոքացվել է․ Թուրքիայի ՊՆ

Իրանի տարածքից արձակված բալիստիկ հրթիռը, հատելով Թուրքիայի օդային սահմանը, չեզոքացվել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի կողմից։ Այս մասին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։  Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ չեզոքացված հրթիռի բեկորներն ընկել են Գազիանթեփի դատարկ դաշտերում. միջադեպի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան։  «Թուրքիան, կարևորելով բարիդրացիական հարաբերություններն … Read more

Զինադադարի քննարկման հնարավորություն չկա․ Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ի և Իսրայելի շարունակվող ռազմական հարձակումների պայմաններում զինադադարի քննարկման հնարավորություն չկա: Այս մասին մարտի 9-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։   Նա նշել է, որ Իրանը չի նախաձեռնել պատերազմը և հակամարտության մեկնարկի պահին գտնվել է բանակցային գործընթացում: Ըստ խոսնակի՝ երկրի ներկայիս առաջնահերթությունը պաշտպանությունն է և հակառակորդին պատասխան տալը: Բաղային միաժամանակ հերքել է … Read more

Իրանից օդային հոսանքների ներթափանցում և թթվային անձրևների վտանգ չկա․ ՇՄՆ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հերքում է «թթվային անձրևների» մասին լուրերը։ Կենտրոնից հայտնում են, որ մարտի 7-8-ի տեղումների մոնիթորինգը որակական փոփոխություն չի արձանագրել, իսկ օդային հոսանքների վերլուծությունը բացառում է առաջիկա 10 օրերին Իրանի տարածքից վտանգավոր զանգվածների ներթափանցումը Հայաստան։ «Էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածվող որոշ հրապարակումների կապակցությամբ՝ կապված «թթվային թունավոր անձրևների հետ», հայտնում ենք, որ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և … Read more

Ո՞վ է Հայաստանում ամենաշատը ծախսում Meta-ում քաղաքական գովազդի վրա

Meta-ի գովազդային գրադարանի տվյալներով՝ Հայաստանի քաղաքական ուժերը տասնյակ հազարավոր դոլարներ են ծախսում Facebook-ում և Instagram-ում գովազդի վրա։ Ո՞վ է ամենաշատը ծախսում և ի՞նչ պատկեր է ձևավորվում վերջին տարիներին։ The post Ո՞վ է Հայաստանում ամենաշատը ծախսում Meta-ում քաղաքական գովազդի վրա appeared first on CIVILNET.

Վարչապետի գլխավորությամբ ԱԽ նիստ է տեղի ունեցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնատար անձինք: Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Վարչապետին զեկուցվել են ավելի վաղ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մանրամասները։ *** Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել … Read more

Ճանապարհ դեպի Նախիջևա՞ն. ինչո՞ւ Միրզոյանը զանգեց Բայրամովին և Ֆիդանին | Սերգեյ Մինասյան

Անվտանգային նոր մարտահրավերներ Իրանի շուրջ զարգացումների ֆոնին։ ՍիվիլՆեթի տաղավարում Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը խոսում է Իրանի դեմ ռազմական գործողությունների ռիսկերի, Նախիջևանի ուղղությամբ արձանագրված միջադեպերի և Հայաստանի վրա դրանց անմիջական ազդեցության մասին։ Քննարկվում են հետևյալ հարցերը. Ինչո՞ւ Արարատ Միրզոյանը զանգահարեց Ջեյհուն Բայրամովին և Հաքան Ֆիդանին: Դեպի Նախիջևան ճանապարհ կամ հաղորդակցություն տրամադրելու քաղաքական նպատակները: Բաքուն … Read more