Անվտանգային նոր մարտահրավերներ Իրանի շուրջ զարգացումների ֆոնին։ ՍիվիլՆեթի տաղավարում Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը խոսում է Իրանի դեմ ռազմական գործողությունների ռիսկերի, Նախիջևանի ուղղությամբ արձանագրված միջադեպերի և Հայաստանի վրա դրանց անմիջական ազդեցության մասին։
Քննարկվում են հետևյալ հարցերը.
- Ինչո՞ւ Արարատ Միրզոյանը զանգահարեց Ջեյհուն Բայրամովին և Հաքան Ֆիդանին:
- Դեպի Նախիջևան ճանապարհ կամ հաղորդակցություն տրամադրելու քաղաքական նպատակները:
- Բաքուն արդյոք կօգտագործի՞ իրանական ճգնաժամը Սյունիքի հանդեպ նոր հավակնությունների համար, թե՞ գործող ստատուս քվոն և ԱՄՆ դերակատարումը զսպող գործոն են:
- Անվտանգային հարցերի շուրջ փորձագիտական ու պետական կառույցների համագործակցության կարևորությունը։
The post Ճանապարհ դեպի Նախիջևա՞ն. ինչո՞ւ Միրզոյանը զանգեց Բայրամովին և Ֆիդանին | Սերգեյ Մինասյան appeared first on CIVILNET.