ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձը կալանավորվել է 

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) շենքը հրկիզելու փորձ կատարած անձը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ, այդ թվում՝ հնարավոր շարժառիթների մասին, այս պահին չեն տրամադրվում։

Մարտի 6-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է քաղաքացին փորձում հրկիզել Երևանի Նալբանյան փողոցում գտնվող ԱԱԾ վարչական շենքը։

The post ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձը կալանավորվել է  appeared first on CIVILNET.

Leave a comment