Հակակոռուպցիոն դատարանը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել: Տեղեկությունը հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից՝ նշելով, որ նախաքննական մարմինը 2026-ի փետրվարի 24-ին միջնորդություն է ներկայացրել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
«Նույն օրը Դատարանը մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պայմաններում քննարկելով վերը նշված միջնորդությունը, փախուստը կանխելու հիմքը բարձր գնահատելով բավարարվել է այն և կիրառել կալանքը: Ա.Սարգսյանին հայտնաբերելու և ՀՀ իրավասության ներքո գտնվելու դեպքում վերջինիս կալանքի հարցը կրկին քնարկվելու է դատարանի կողմից»,- հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից:
The post Հակակոռուպցիոն դատարանն Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել appeared first on CIVILNET.