Օտարերկրյա հատուկ ծառայությունները փորձում են ընտրություններից առաջ ճնշում գործադրել ՀՀ գործարար քաղաքացիների վրա․ԱՀԾ

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն է տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։  

«Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն, որոնք ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով»,- ասված է հայտարարության մեջ։ 

The post Օտարերկրյա հատուկ ծառայությունները փորձում են ընտրություններից առաջ ճնշում գործադրել ՀՀ գործարար քաղաքացիների վրա․ԱՀԾ appeared first on CIVILNET.

Leave a comment