Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի որոշմամբ ապրիլի 1-ից ուժի մեջ են մտնում ԱՊՊԱ համակարգի կանոնակարգային փոփոխությունները, որոնցով նախատեսվում է ապահովագրական հատուցումների առավելագույն սահմանաչափերի աճ։
Ըստ պաշտոնական տվյալների՝ գույքային վնասների մասով մեկ անձի համար սահմանված 1,800,000 դրամի շեմը բարձրացվել է մինչև 2,500,000 դրամ, իսկ անձնական վնասների՝ առողջությանը և կյանքին հասցված վնասի դեպքում, գործող 3,300,000 դրամի փոխարեն սահմանվել է 3,500,000 դրամ։
Զուգահեռաբար վերանայվել են մեկ պատահարի հետևանքով բոլոր տուժողներին վճարվող ընդհանուր հատուցումների առավելագույն չափերը, որոնք գույքային վնասների համար այսուհետ կկազմեն 25,000,000 դրամ, իսկ անձնական վնասների համար՝ 35,000,000 դրամ։
Սույն փոփոխություններն ուղղված են ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժած անձանց ֆինանսական պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը և ապահովագրական ծածկույթի համապատասխանեցմանը ներկա տնտեսական իրողություններին, ինչը հնարավորություն կտա առավել ամբողջական փոխհատուցել առաջացած ծախսերը և նվազեցնել քաղաքացիների անհատական ֆինանսական բեռը։
The post ԱՊՊԱ համակարգում ապրիլի 1-ից կբարձրացվեն հատուցումների առավելագույն սահմանաչափերը appeared first on CIVILNET.