Մարտի 8-ին Քանաքեռ-Զեյթունում սպանություն է տեղի ունեցել։ Մարտի 9-ին առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ տուժողը մարտի 8-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շենքերի հատվածում վիճաբանել է ընկերոջ՝ Ա.Ս.-ի հետ, որի ընթացքում վերջինս իր մոտ գտնվող դանակով երկու անգամ հարվածել է տուժողի մեջքի և որովայնի հատվածին՝ սպանելով նրան, այնուհետև դիմել է փախուստի:
Ա.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը):
The post Մարտի 8-ին Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած սպանության դեպքը բացահայտվել է appeared first on CIVILNET.