https://arm.sputniknews.ru/20261028/adts-n-rd-53-marzerum-zenqi-aporini-shrjanarutjun-e-kankhel-108602651.html
ԱԴԾ-ն ՌԴ 53 մարզերում զենքի ապօրինի շրջանառություն է կանխել
ԱԴԾ-ն ՌԴ 53 մարզերում զենքի ապօրինի շրջանառություն է կանխել
Sputnik Արմենիա
Դադարեցվել է զենքի փոփոխմամբ և զինամթերքի արտադրությամբ զբաղվող 48 ընդհատակյա արհեստանոցների գործունեություն։ 28.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-28T09:44+0400
2026-10-28T09:44+0400
2026-10-28T09:44+0400
զենք
զինամթերք
ռուսաստան
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1c/108600013_0:0:1281:720_1920x0_80_0_0_4e353cb32e9951eab347660adacfe7c7.jpg.webp
2026 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ՌԴ ուժայինները երկրի 53 մարզերում կանխել են զենքի անօրինական շրջանառության ու փոփոխման մեջ ներգրավված 126 անձանց գործունեությունը։ Այս մասին հայտնում է ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։Գործողություններն իրականացվել են Ներքին գործերի նախարարության և Ռոգվարդիայի հետ համատեղ։ Գերատեսչության տվյալներով՝ ներգրավված անձինք զբաղվել են զենքի ապօրինի շրջանառությամբ, ընդհատակյա արհեստանոցներում դրա մարտական հատկանիշների վերականգնմամբ ու հետագա վաճառքով։Բացի այդ, ուժայինները հայտնաբերել են 1436 նռնակ, 323 կգ պայթուցիկ նյութ, այդ թվում՝ տրոտիլ և վառոդ, և տարբեր տրամաչափի ավելի քան 60 հազար փամփուշտ։Դադարեցվել է զենքի փոփոխմամբ և զինամթերքի արտադրությամբ զբաղվող 48 ընդհատակյա արհեստանոցների գործունեությունը։ԱԴԾ-ն նշել է, որ զենքի ապօրինի շրջանառության հայտնաբերման և կանխարգելման աշխատանքները շարունակվում են։
2026
Լուրեր
am_HY
ФСБ опубликовала кадры задержания 126 человек, причастных к незаконному обороту оружия в 53 регионах России
Sputnik Արմենիա
ФСБ опубликовала кадры задержания 126 человек, причастных к незаконному обороту оружия в 53 регионах России
2026-10-28T09:44+0400
true
PT3M14S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1c/108600013_18:0:978:720_1920x0_80_0_0_709bc0db5de5195679674ea8470d03fa.jpg.webp
զենք, զինամթերք, ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութեր, տեսանյութ, видео
զենք, զինամթերք, ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութեր, տեսանյութ, видео
Դադարեցվել է զենքի փոփոխմամբ և զինամթերքի արտադրությամբ զբաղվող 48 ընդհատակյա արհեստանոցների գործունեություն։
2026 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ՌԴ ուժայինները երկրի 53 մարզերում կանխել են զենքի անօրինական շրջանառության ու փոփոխման մեջ ներգրավված 126 անձանց գործունեությունը։ Այս մասին հայտնում է ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
Գործողություններն իրականացվել են Ներքին գործերի նախարարության և Ռոգվարդիայի հետ համատեղ։ Գերատեսչության տվյալներով՝ ներգրավված անձինք զբաղվել են զենքի ապօրինի շրջանառությամբ, ընդհատակյա արհեստանոցներում դրա մարտական հատկանիշների վերականգնմամբ ու հետագա վաճառքով։
Գործողության ընթացքում առգրավվել է 363 միավոր հայրենական և արտասահմանյան արտադրության հրազեն, այդ թվում՝ 45 նռնականետ, 98 ինքնաձիգ, 108 ատրճանակ և ռևոլվեր, 94 ակոսավոր հրացան, կարաբին և ողորկափող հրացան, ինչպես նաև 9 գնդացիր և 9 ատրճանակ-գնդացիր։
Բացի այդ, ուժայինները հայտնաբերել են 1436 նռնակ, 323 կգ պայթուցիկ նյութ, այդ թվում՝ տրոտիլ և վառոդ, և տարբեր տրամաչափի ավելի քան 60 հազար փամփուշտ։
Դադարեցվել է զենքի փոփոխմամբ և զինամթերքի արտադրությամբ զբաղվող 48 ընդհատակյա արհեստանոցների գործունեությունը։
ԱԴԾ-ն նշել է, որ զենքի ապօրինի շրջանառության հայտնաբերման և կանխարգելման աշխատանքները շարունակվում են։