Ի՞նչն է խանգարում, որ Նորին Սրբությունը տեսակապով իր ներկայությունը ապահովի և ժողովը ժողով կոչվի, որտեղ անհրաժեշտ վճիռները կկայացվեն․ Գենադի Մնացականյան

Այսօր՝ փետրվարի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում լրագրողի հարցին ի պատասխան Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը պատասխանեց, որ քանի որ Վեհափառ Հայրապետը չի կարող մասնակցել Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին, այդ պատճառով Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը փոխվում է, այն կհամարվի ո՛չ թե Եպիսկոպոսաց ժողով, այլ Եպիսկոպոսների հավաք։ Սրբազան հայրը դրանց տարբերությունը տեսնում է նրանում, որ հավաքի … Read more

Սրանք առաջարկում են թուրք-ադրբեջանական օրակարգով խաղաղություն, որն արցախյան սցենարի կրկնությունն է նախատեսում. Թեւանյան

-Այս իշխանության կառավարման 8 տարիների ընթացքում մենք ունեցանք պատերազմ, պարտություն, զոհեր, ավերածություններ, դավաճանություն, խայտառակություն, թալան: Սրանք դավադրաբար հանձնեցին Արցախը, գոյաբանական խնդիրներ են առաջացրել ՀՀ համար, քանզի այլ բանի ունակ չեն: Եթե նույնիսկ ցանկանան, չեն կարողանա դրական արդյունքներ ապահովել: Որովհետեւ պարտված, Ալիեւի կողմից նվաստացված, աշխարհաքաղաքական պատանդի կարգավիճակում հայտնված իշխանության պարագլուխը դատապարտված է պարտության՝ իր հետ պարտության … Read more

Արա Աղանյանը 94 կգ քաշային կարգում դարձավ Հայաստանի չեմպիոն

Փետրվար 15,2026 17:19 Սպորտի կառավարման կենտրոնում ընթացող ծանրամարտի Հայաստանի առաջնության եզրափակիչ օրը մրցահարթակն առաջինը տրամադրվեց տղամարդկանց 94 կգ քաշային ծանրորդներին։ Պայքարի մեջ մտած հինգ ծանրորդներից չեմպիոնական տիտղոսը վիճարկում էին գյումրեցի Արա Աղանյանն ու Բաղրամյանի ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը։ Հենց նրանց էլ նույն հերթականությամբ բաժին հասան երկամարտի ոսկին ու արծաթը։ Աղանյանը ցույց տվեց 170+200=370 կգ արդյունք, Հովհաննիսյանը՝ … Read more

Տարոն Թովմասյան. «Առաջնության բոլոր քաշային կարգերում ունեցանք մրցակցություն»

Aravot.am-ի հետ զրույցում ծանրամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականի երկրորդ մարզիչ Տարոն Թովմասյանն, ամփոփելով կանանց առաջնության արդյունքները, ասաց. «Առաջնությունը նախ գոհացնում է նրանով, մասնակիցների քանակը բավարարեց եւ բոլոր քաշային կարգերում ունեցանք մրցակցություն։ Եթե անցած տարիներին որոշ քաշային կարգերում լինում էր երեք մասնակից, այս առաջնությունում պայքարի մեջ էին հինգ, վեց մարզուհիներ։ Բարձրացված կիլոգրամների մասով ասեմ, որ այն … Read more

Եկել է քաղաքացու կողմից Նիկոլ Փաշինյանին իր կաբինետից դուրս վռնդելու ժամանակը. Մանուկ Սուքիասյան

-2025 թվականին երկու ընտրությունների ենք մասնակցել Էջմիածնում եւ Գյումրիում, արձանագրել պատկառելի արդյունքներ: Ընտրական գործընթացներով է, որ քաղաքական ուժը ցույց է տալիս իր կենսունակությունը: Մենք ընտրություններից մի քանի ամիս առաջ չէ, որ հայտնվել ենք արենայում ու ասել, եկել ենք՝ հայրենիքը փրկենք,-խորհրդարանական ընտրություններին ընդառաջ այսօր «Մայր Հայաստան» կուսակցության համաժողովի ժամանակ ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ … Read more

Հայաստանը դրել են աշխարհաքաղաքական հակադրությունների զոհասեղանին, մեր երկիրը դարձրել են խոշորների բախման թատերաբեմ

-Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները գոյաբանական բնույթ ունեն: Օրակարգում լինել-չլինելու հարցն է: Ներքին ու արտաքին խնդիրները միախառնված են ու լուծումներ են պահանջում: Ալիեւը Հայաստանը դիտարկում է որպես Արեւմտյան Ադրբեջան, պարբերաբար կրկնում է այդ մասին, իսկ պաշտոնական Երեւանը սպասարկում է Ալիեւի ծրագիրը,-այսօր խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Մայր Հայաստան» կուսակցության համաժողովի ժամանակ ասաց կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը: … Read more

Lավ, էդ էլ արեցիք, հետո՞. Նաթան սրբազանը՝ Վեհափառի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին

-Իմ անվտանգությանը վտանգ չի սպառնում, ունեմ իմ պաշտպանը. ամենակարեւորը՝ միշտ անվտանգությունը սպառնում է մարդու խղճին ու հոգուն: Եթե խիղճդ մաքուր է, ոչինչ չի կարող քեզ վտանգ լինել ,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՆԳ նախարարի հայտարարությանը, որ բարձրաստիճան հոգեւորականները իրենց են դիմել՝ հայտնելով, … Read more

Ինձ համար մեծ պատիվ է ականատես լինել, թե ինչպես են հայերն այս պահին ոտքի կանգնում հանուն եկեղեցու և երկրի․ Ռոբերտ Ամստերդամ

Ինչո՞ւ Սամվել Կարապետյանն այստեղ չէ։ Նրա հանցանքը Աստծու և Քրիստոսի պաշտպանը լինելն է: Ես տեսել եմ Սամվել Կարապետյանին իր ընտանիքից բաժանված։ Եվ այնուամենայնիվ, Սամվելը ժայռի պես ամուր էր՝ առաջնորդվելով իր հավատքով առ Աստված և ընտանիքի ու ազգի հանդեպ իր սիրով: Սա այն հայն է, ով կառաջնորդի հայերին՝ հարգելու իրենց կրոնը, մշակույթը և պատմությունը։ Սամվելի պատմությունը … Read more

Իրենց քաղաքական հայտարարություններով շատ կարեւոր մի ժամանակաշրջանում պետք է նսեմացնեն այն հեղինակությունները, որ գոյություն ունեն ՀՀ-ում. Նաթան սրբազան

-Վարչապետի հայտարարություններին հակադարձելն անիմաստ է, որովհետեւ այդ մարդը մեր ազգի մեծագույն բարերարներին ՀՀ թշնամի, գող, ավազակ է հայտարարում: Ով իր վրա դա կարող է առնել, նա էլ պետք է հակադարձի: Ամեն անհեթեթ բանի չպետք է հակադարձել,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե … Read more

Ադրբեջանցի ներկայացող մեկը վիդեո ուղերձ է հղում Հանրապետության հրապարակից ու կոչ անում այլ ադրբեջանցիներին այցելել «իրենց հայրենիքը»․ Տաթև Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը Արդեն մի քանի օր է, թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական մեդիա տիրույթում մի տեսանյութ է պտտվում, որտեղ ինչ-որ մեկը, ով ներկայանում է որպես ադրբեջանցի, վիդեո ուղերձ է հղում Հանրապետության հրապարակից ու կոչ անում այլ ադրբեջանցիներին այցելել «իրենց հայրենիքը»։ Նա նշում է, որ այստեղ շատ հանգիստ է և խաղաղ։ Ես քանի օր … Read more