ՌԴ ԱԳՆ–ն միջազգային կառույցներին կոչ է անում դատապարտել Ստարոբելսկի քոլեջի ահաբեկչությունը

https://arm.sputniknews.ru/20260522/rd-agnn-mijazgajin-karujcnerin-kvoch-e-anum-datapartel-starvobelski-qvoleji-ahabekchutjuny-102508631.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/13/39941914_241:0:2972:2048_1920x0_80_0_0_14612a505eae0c2cd7622f3dcb7c6b2a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արտաքին գործերի նախարարություն (ագն)

արտաքին գործերի նախարարություն (ագն)

Բաժանորդագրվել

Ռուսական գերատեսչությունում նշել են, որ լռությունը հավասարազոր կլինի «Կիևի ահաբեկիչների արյունալի գործողություններին մեղսակցության և անմեղ զոհված ու տուժած երեխաների ճակատագրերի հանդեպ անտարբերության»։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Մոսկվան միջազգային կառույցներին, ազգային կառավարություններին և համաշխարհային հանրությանը կոչ է անում դատապարտել Ստարոբելսկում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Այս մասին հայտարարել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում:

Մայիսի 22-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը ինքնաթիռային տիպի չորս ԱԹՍ-ներով հարվածել են Ստարոբելսկում (ԼԺՀ) գտնվող Լուգանսկի պետական մանկավարժական համալսարանի քոլեջի ուսումնական մասնաշենքին և հանրակացարանին: Հարվածի պահին հանրակացարանի հինգհարկանի շենքում, որը հարձակման հետևանքով մինչև երկրորդ հարկը փլուզվել է, եղել է 14-ից 18 տարեկան 86 երեխա: Այս պահին հայտնի է 40 տուժածի մասին։ 4 մարդ զոհվել է։ Ողբերգության վայրում ընթանում են փրկարարական աշխատանքներ։ Վնասվել են մերձակա վարչական շինությունները, բնակելի տներ և սոցիալական օբյեկտները:

«Միջազգային կառույցներին, ազգային կառավարություններին և համաշխարհային հանրությանը կոչ ենք անում ազնիվ գնահատական տալ Զելենսկու ռեժիմի հանցավոր գործողություններին և վճռականորեն դատապարտել Ստարոբելսկի արյունալի ահաբեկչությունը»,-ասված է նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Նշվում է, որ լռությունը հավասարազոր կլինի «Կիևի ահաբեկիչների արյունալի գործողություններին մեղսակցության և անմեղ զոհված ու տուժած երեխաների ճակատագրերի հանդեպ անտարբերության»։

«Հասցված հարվածը չէր կարող պատահական լինել։ Դա գերմանական նացիստների ոգով իրականացված նպատակաուղղված հարձակում էր քաղաքացիական բնակչության դեմ։ Շենքում գտնվողներից ոչ ոք չէր մասնակցում և չէր կարող մասնակցել մարտական գործողություններին, իսկ քոլեջի մոտակայքում ոչ մի ռազմական օբյեկտ չկա։ Կիևի ռեժիմը, որը պարտություն է կրում մարտի դաշտում, նոր էջ է բացում զինված հակամարտության մեջ՝ բացահայտ անմարդկային ահաբեկչություն սկսելով անպաշտպան երեխաների դեմ»,-ասված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

Նախարարությունում ընդգծել են, որ ՆԱՏՕ-ի երկրների կողմից Կիևի ռեժիմին մատակարարված հեռահար զենքերով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով իրականացվող նմանատիպ հարվածներն իրականացվում են դաշինքի որոշ երկրների օտարերկրյա մասնագետների տեխնիկական աջակցությամբ։ Գերատեսչությունում նշել են՝ ՌԴ-ն տեղեկություններ ունի, որ արևմտյան մայրաքաղաքները Ուկրաինայի ԶՈւ-ին ապահովում են հետախուզական տվյալներով և օգնում են թիրախավորման հարցում:

«Ստարոբելսկում երեխաների դեմ ոճրագործություն կատարելով՝ Կիևի ռեժիմն ու նրա համակարգողներն իրենց վրա են վերցնում մարտական գործողությունների սրացման և հակամարտության կարգավորման ուղղությամբ քաղաքական-դիվանագիտական ջանքերի տապալման ողջ պատասխանատվությունը։ Դա տեղի է ունեցել ռազմական գործողություններից տուժած երեխաների ճակատագրերի վերաբերյալ Կիևի կեղծ հեծեծանքների ֆոնին։ Ամբողջ աշխարհն ականատես եղավ, թե որքան ցինիկ է Զելենսկու ռեժիմը, որը երեխաներին դարձնում է ահաբեկչության թիրախ»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

Leave a comment