Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են նոր փոխադարձ հարվածների հետևանքով զոհերի և վիրվորների մասին: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է գիշերը երկրի ուղղությամբ արձակված 217 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։
Լուգանսկի Ստարոբելսկի քոլեջին ուկրաինական հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, ևս 35 մարդ վիրավորվել է։ Հարվածի պահին շենքերում գտնվել է 14-ից 18 տարեկան 86 դեռահաս։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հարվածը որակել է «հրեշավոր հանցագործություն»։ Բելգորոդի մարզում ուկրաինական հարվածների հետևանքով երեք մարդ է վիրավորվել։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերն էլ հայտնել են, որ գիշերը Ռուսաստանը երկրի ուղղությամբ ավելի քան 120 ԱԹՍ է արձակել, որոնց մեծ մասը խոցվել է: Վերջին օրվա ընթացքում Սումիի մարզում ռուսական հարվածների հետևանքով վիրավորվել է տասնմեկ մարդ։
Դիտումների քանակ1