Բայց ունենք այս իշխանությունը ու այս նվաստացման քաղաքականությունը. Աղվան Վարդանյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությունը Ազգային ժողովի 2026թ. հոկտեմբերի 6-ի նիստում Նվաստացումը ջնջում է փաստերը Պարոն Ռուբինյան, ձեր այսօրվա բարեկրթությունը կտրեմ փաստերով, որ Ալիևը շատ չոգևորվի։ Սովետական Միությունում վերջին մարդահամարը անցկացվել է 1989 թվականին։ Այդ ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև բնակչության տեղաշարժեր էին գրանցվել։ Այնպես որ, ավելի ճշգրիտ պատկեր ունենալու համար հարկ է հենվել … Read more

«Անհետ կորածների, գերիների հարցը պետք է լինի բանակցությունների նախապայման, օր առաջ լուծվի, ոչ թե վերջին կետ»․ Սյուզաննա Ավետիսյան

«Անհետ կորածների և գերիների հարցը պետք է լինի բանակցությունների նախապայման, պետք է լուծվի օր առաջ, ոչ թե վերջին կետ»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանը։ Պատգամավորն ասաց, որ վերջին օրերին հանդիպել է անհետ կորածների ընտանիքներին․ «Այդ ընտանիքներում տարիներ շարունակ ծննդյան օր, Ամանոր, ոչ մի տոն էլ չի նշվում, մի կտոր հացն … Read more

«Թուրքը մտնում է տուն, փլավ ուտում, չեք բարեհաճում քաղաքացուն տեղյակ պահել․ իշխանությունը կտրվել է քաղաքացիներից»․ Մեսրոպ Մանուկյան

«Շաքիի դեպքը պետության՝ իր քաղաքացիներից կտրվելու մասին է։ Դուք էնքան եք հեռացել քաղաքացիներից, որ երբ թուրքը գալիս, մտնում է, չեք բարեհաճում քաղաքացուն տեղյակ պահել՝ ուշադիր եղեք՝ թուրքը ձեր տուն է մտնում, կմտնեք տուն, կտեսնեք փլավ ուտելուց կամ ուրիշ բան անելուց։ Ոչ մի ՔՊ-ական այստեղից ներողություն չի խնդրել, դուք կտրվել եք ժողովրդից։ Դուք օրակարգն այլ ուղղությամբ … Read more

Անդրադարձ է կատարվել Գերմանիայի՝ ՀՀ-ում ժողովրդավարական և պետական ինստիտուտների բարեփոխումներին ցուցաբերած շարունակական աջակցությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին, Գերմանիայի ժողովրդին և իշխանություններին՝ մաղթելով խաղաղություն, բարեկեցություն և հաջողություններ։ Դեսպան Կլաուդիա Բուշը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ընդգծելով երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված իր ջանքերը։ Հանդիպման ընթացքում … Read more

«Քաղաքացին մեզ քվե է տվել, այդ թվում՝ եկեղեցու հետ կապված խնդիրներին անդրադառնալու համար, և մենք ունենք այդ հանձնառությունը»

Ազգային ժողովը հոկտեմբերի 6-ի նիստում քննարկել է ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդի պահանջով ստեղծված «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող» քննիչ հանձնաժողովի անդամների թիվը … Read more

Աշխատանք ու պայմաններ չկան, շատերը վերադառնում են Բաքու. Արցախում հաստատված ադրբեջանցիները դժգոհում են

Հոկտեմբեր 06,2026 16:32 Share Region Monitor. Աշխատանք ու պայմաններ չկան, շատերը վերադառնում են Բաքու. Արցախում հաստատված ադրբեջանցիները դժգոհում են: Ադրբեջանցիների հիմնական դժգոհություններից մեկը աշխատանքի բացակայությունն է։ Նրանց խոսքով՝ գյուղերում չկա դեղատուն և հասարակական տրանսպորտ, ինչի հետևանքով բնակիչները լրացուցիչ գումար են ծախսում այլ բնակավայրեր հասնելու համար, այդ թվում՝ բժշկական անհրաժեշտության դեպքում։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: Համաձայն … Read more

Հայտնի է Ֆիզիկայի 2026 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրը

Sputnik Armenia.Ֆիզիկայի 2026 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել ամերիկացի աստղաֆիզիկոս Ֆրենսիս Հալսենը` IceCube նեյտրոնային աստղադիտարանի զարգացման գործում վճռորոշ ներդրման և աստղաֆիզիկական ծագման բարձր էներգիայի նեյտրոնների հայտնաբերման համար: Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական … Read more

«Հանրայնացման վերաբերյալ քննարկումներ ժամանակին եղել են, ես ինքս սկզբունքորեն դեմ չեմ»․ Ռուբինյանը՝ 44-օրյա պատերազմի զեկույցի մասին

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ հասարակությունը պահանջում է հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը։ «Գիտեք, որ այդ զեկույցն Ազգային ժողովի գաղտնի բաժնում է, եւ պատգամավորները, ովքեր համապատասխան փաստաթուղթը ստորագրել են եւ իրավունք ունեն, կարող են ծանոթանալ։ Հանրայնացման վերաբերյալ քննարկումներ ժամանակին եղել են, ես ինքս սկզբունքորեն … Read more

Օգնության հասավ մարտական ընկերոջը, որն իր աշակերտներից էր, փրկեց նրան, սակայն ինքը մահացու վիրավորվեց

Քաշաթաղի շրջանի Փակահան և հարևան Կումայրի գյուղերը Որոտանի ափին կազմավորվեցին 1998-ի սկզբներին, այստեղ շուտով բացվեց նաև դպրոցը։ Այդ տարիներին աշխատում էի շրջանի կրթության համակարգում, և ուսուցիչներ էինք հրավիրում Քաշաթաղի շրջան՝ դպրոցներում աշխատելու նպատակով։ Աշոտ Հովհաննիսյան և Միրցա Պետրոսյան ամուսիններն էլ եկան ու բնակվեցին Փակահանում, համալրեցին դպրոցի առաջին մանկավարժների շարքերը։ Մինչ այդ բնակվել էին ՌԴ Սոչի … Read more

«MAZ» բեռնատարը վրաերթի է ենթարկել տղամարդուն և առաջ ընթանալով բախվել կայանված վիճակում գտնվող խոտանված մեքենային․ Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր` հոկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոն տղամարդու դի է տեղափոխվել։ Պարզվել է, որ մահացածի մարմինը հիվանդանոց են տեղափոխել Արարատյան զանգվածի հասցեներից մեկից, և իրավապահները, մեկնելով նշված հասցե, այնտեղ հայտնաբերել … Read more