Արա Աղանյանը 94 կգ քաշային կարգում դարձավ Հայաստանի չեմպիոն

Փետրվար 15,2026 17:19

Սպորտի կառավարման կենտրոնում ընթացող ծանրամարտի Հայաստանի առաջնության եզրափակիչ օրը մրցահարթակն առաջինը տրամադրվեց տղամարդկանց 94 կգ քաշային ծանրորդներին։ Պայքարի մեջ մտած հինգ ծանրորդներից չեմպիոնական տիտղոսը վիճարկում էին գյումրեցի Արա Աղանյանն ու Բաղրամյանի ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը։ Հենց նրանց էլ նույն հերթականությամբ բաժին հասան երկամարտի ոսկին ու արծաթը։ Աղանյանը ցույց տվեց 170+200=370 կգ արդյունք, Հովհաննիսյանը՝ 171+190=361 կգ։

Երրորդ տեղն զբաղեցրեց արարատցի Մնացական  Աբրահամյանը՝ երկամարտի 340 կգ-ով։ Ընդորում, 23-ամյա ծանրորդը հրում վարժությունում ձեռնոց նետեց առաջատարներին եւ 190 կգ-ով արժանացավ փոքր արծաթե մեդալի։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment