https://arm.sputniknews.ru/20261027/irani-dem-amni-gvortsvoghutjunnern-apakajunacnum-en-energetik-shukanery-pezeshqian-108589591.html
Իրանի դեմ ԱՄՆ–ի գործողություններն ապակայունացնում են էներգետիկ շուկաները. Փեզեշքիան
Իրանի դեմ ԱՄՆ–ի գործողություններն ապակայունացնում են էներգետիկ շուկաները. Փեզեշքիան
Sputnik Արմենիա
Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի ծովային և օդային շրջափակումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, հայտարարել է: 27.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-27T18:40+0400
2026-10-27T18:40+0400
2026-10-27T18:40+0400
մասուդ փեզեշքիան
իրանի իսլամական հանրապետություն
ամն
էներգակիր
արևմուտք
պատժամիջոցներ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/0b/99739141_0:320:3072:2048_1920x0_80_0_0_1568ce56ac013bcc9e304d26bc2e852e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Իրանի դեմ Միացյալ Նահանգների գործողություններն ապակայունացնում են էներգետիկ շուկաները, ինչպես նաև գնային ցնցումներ են հրահրում: Այս մասին Մոսկվայում` Գազ արտահանող երկրների գագաթնաժողովի ժամանակ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:Նրա խոսքով՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի ծովային և օդային շրջափակումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:Իրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը տարածաշրջանի բոլոր երկրներ․ փոխխոսնակՓեզեշքիանը նշել է նաև, որ Իրանը, չնայած Արևմուտքի բազմամյա պատժամիջոցներին, հենվելով բացառապես սեփական ներքին ներուժի վրա, կարողացել է երկրում բնական գազի արդյունահանման ծավալը հասցնել 300 միլիարդ խորանարդ մետրի՝ ամուր պահպանելով աշխարհում կապույտ վառելիքի երրորդ խոշորագույն արտադրողի դիրքը:Տարածաշրջանում զինված հակամարտությունը սկսվել է փետրվարի 28-ին, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ հասցրեցին իրանական օբյեկտներին: Թեհրանը պատասխանեց իր կողմից հարձակումներով: Հունիսի կեսերին Իրանն ու ԱՄՆ-ն ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր ստորագրեցին, սակայն հետագայում կողմերը կրկին հարվածներ փոխանակեցին:Հակամարտությունը մինչ օրս մնում է չկարգավորված: Շարունակվող լարվածության ֆոնին նավագնացությունը Հորմուզի նեղուցով գործնականում դադարեցվել է:Մերձավոր Արևելքը բախվել է էներգամատակարարման լրջագույն ճգնաժամի. ԶԼՄ
իրանի իսլամական հանրապետություն
ամն
արևմուտք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/0b/99739141_0:0:2732:2048_1920x0_80_0_0_d0bb4281182bfd94bba2bc7246f4da05.jpg.webp
մասուդ փեզեշքիան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, էներգակիր, արևմուտք, պատժամիջոցներ
մասուդ փեզեշքիան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, էներգակիր, արևմուտք, պատժամիջոցներ
Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի ծովային և օդային շրջափակումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, հայտարարել է:
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Իրանի դեմ Միացյալ Նահանգների գործողություններն ապակայունացնում են էներգետիկ շուկաները, ինչպես նաև գնային ցնցումներ են հրահրում: Այս մասին Մոսկվայում` Գազ արտահանող երկրների գագաթնաժողովի ժամանակ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
«Տնտեսական ահաբեկչությունը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի ծովային շրջափակման տեսքով, ինչպես նաև այլ երկրների վրա ճնշումը, որը նպատակ ունի ստիպել նրանց պահպանել այդ շրջափակումը, անօրինական գործողություններ են, որոնք լրջորեն ապակայունացնում են էներգետիկ շուկաները… Այսօր ԱՄՆ ռազմական միջամտությունները Պարսից ծոցի գոտում ոչ միայն ապակայունացնում են տարածաշրջանային իրավիճակը, այլև վտանգավոր գնային ցնցումներ են հրահրում»,-հայտարարել է Իրանի նախագահը:
Նրա խոսքով՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի ծովային և օդային շրջափակումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:
Փեզեշքիանը նշել է նաև, որ Իրանը, չնայած Արևմուտքի բազմամյա պատժամիջոցներին, հենվելով բացառապես սեփական ներքին ներուժի վրա, կարողացել է երկրում բնական գազի արդյունահանման ծավալը հասցնել 300 միլիարդ խորանարդ մետրի՝ ամուր պահպանելով աշխարհում կապույտ վառելիքի երրորդ խոշորագույն արտադրողի դիրքը:
Տարածաշրջանում զինված հակամարտությունը սկսվել է փետրվարի 28-ին, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ հասցրեցին իրանական օբյեկտներին: Թեհրանը պատասխանեց իր կողմից հարձակումներով: Հունիսի կեսերին Իրանն ու ԱՄՆ-ն ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր ստորագրեցին, սակայն հետագայում կողմերը կրկին հարվածներ փոխանակեցին:
Հակամարտությունը մինչ օրս մնում է չկարգավորված: Շարունակվող լարվածության ֆոնին նավագնացությունը Հորմուզի նեղուցով գործնականում դադարեցվել է: