Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա

https://arm.sputniknews.ru/20261028/hajastanin-petq-e-heracnel-hapk-ic-bvordjuzha-108599381.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/01/19/37950331_0:0:1421:1066_1920x0_80_0_0_af5e38236b43db9927e9d32479482032.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), նիկոլայ բորդյուժա, թաալաթբեկ մասադիկով

հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), նիկոլայ բորդյուժա, թաալաթբեկ մասադիկով

Բաժանորդագրվել

Նրա կարծիքով՝ Երևանի կողմից պարկեշտ կլիներ ընդհանրապես դուրս գալ ՀԱՊԿ- ից։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից, քանի որ նա չի մասնակցում դրա աշխատանքին, սակայն մի ևնույն ժամանակ նրա հետ պետք է համաձայնեցնել բոլոր որոշումները, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Եթե նրանք դադարեցնում են մասնակցությունը, բայց դուրս չեն գալիս, նրանք մնում են ՀԱՊԿ լիիրավ անդամներ։ Եթե նրանք ՀԱՊԿ լիիրավ անդամներ են, ուրեմն բոլոր որոշումները, իսկ որոշումները ՀԱՊԿ-ում կայացվում են կոնսենսուսով, պետք է կայացվեն՝ հաշվի առնելով նրանց դիրքորոշումները։ Իսկ այդ դիրքորոշումն այսօր արդեն, ըստ էության, հակասում է նրան, ինչ արվում է ՀԱՊԿ-ում», – պարզաբանել Է Բորդյուժան։

Նրա կարծիքով՝ Երևանի կողմից պարկեշտ կլիներ ընդհանրապես դուրս գալ ՀԱՊԿ- ից, իսկ եթե նա դա չի անում, ապա պետք է նրան հեռացնել կազմակերպությունից։

«Ես նրանց կհանեի։ Անդամավճար չեն վճարում, մասնակցություն չեն ցուցաբերում: Եթե լուրջ, նրանք պարզապես պետք է վերցնեն և դուրս գան, եթե լուրջ գործընկերներ են: Բայցքանի որ նրանք երկակի դիրքորոշում ունեն, որ մենք դուրս չենք գա, բայց և չենք աշխատի, նրանց պետք է հանել», – կարծում է Բորդյուժան։

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել էր, որ 2026 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում կարող է դրվել Հայաստանի հեռացման հարցը: Նրա գնահատմամբ ՝ հանրապետությունը խախտում է կազմակերպության կանոնադրության 20-րդ և 25-րդ հոդվածները։

Ներկայումս ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Հայաստանը 2024 թվականին հայտարարել է իր մասնակցությունը «սառեցնելու» մասին, թեև դա նախատեսված չէ կազմակերպության կանոնադրությամբ, և դադարել է անդամավճարներ վճարել։

Leave a comment