-2025 թվականին երկու ընտրությունների ենք մասնակցել Էջմիածնում եւ Գյումրիում, արձանագրել պատկառելի արդյունքներ: Ընտրական գործընթացներով է, որ քաղաքական ուժը ցույց է տալիս իր կենսունակությունը: Մենք ընտրություններից մի քանի ամիս առաջ չէ, որ հայտնվել ենք արենայում ու ասել, եկել ենք՝ հայրենիքը փրկենք,-խորհրդարանական ընտրություններին ընդառաջ այսօր «Մայր Հայաստան» կուսակցության համաժողովի ժամանակ ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը:
Նա հիշեցրեց նաեւ 2025 թվականի ընթացքում տրանսպորտի սակագնի դեմ տարած իրենց բողոքի ակցիաները եւ արձանագրեց, որ դրա արդյունքում էր, որ քաղաքային իշխանությունները 300 դրամով չթանկացրին տրանսպորտի սակագինը. «Քաղաքացիները թարս ապտակ տվեցին քաղաքային իշխանություններին»:
Մանուկ Սուքիասյանը հիշեց նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. «Չինովնիկը իրականությունից կտրվելու ու լկտիանալու հակում ունի, չինովնիկի աշխատասենյակում ամռանը միշտ զով է, իսկ ձմռանը միշտ տաք է: Եթե մի օր կդառնամ չինովնիկ, կկտրվեմ իրականությունից, կլկտիանամ, կոչ եմ անում քաղաքացիներին գալ, իմ վզակոթից բռնել ու դուրս վռնդել այդ կաբինետից, եւ դա անելու է ՀՀ քաղաքացին: Ո՞վ է այդ խոսքերի հեղինակը՝ Նիկոլ Վովայի Փաշինյանն է: Եկել է քաղաքացու կողմից Նիկոլ Փաշինյանին իր կաբինետից դուրս վռնդելու ժամանակը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: