-Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները գոյաբանական բնույթ ունեն: Օրակարգում լինել-չլինելու հարցն է: Ներքին ու արտաքին խնդիրները միախառնված են ու լուծումներ են պահանջում: Ալիեւը Հայաստանը դիտարկում է որպես Արեւմտյան Ադրբեջան, պարբերաբար կրկնում է այդ մասին, իսկ պաշտոնական Երեւանը սպասարկում է Ալիեւի ծրագիրը,-այսօր խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Մայր Հայաստան» կուսակցության համաժողովի ժամանակ ասաց կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը:
Նրա խոսքով՝ օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը հիմնական մարտահրավերներից մեկն է. «Մեր ժողովրդին խաբում են, թե իբր խաղաղություն են բերելու, բայց դա մեծագույն խաբկանք է: Խաղաղությունը խոսքերով, միակողմանի ու անվերջ զիջումներով չի լինում: Խաղաղությունը մուրալով չի լինում, ինքնախաբեությամբ չի լինում: Մենք պետք է մեր հին ու նորագույն պատմությունից դասեր քաղենք»:
Քաղաքագետը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցված եւ դավադրաբար Արցախը հանձնելուց հետո անցել է Հայաստանին, ու դա անում է հանուն շահի ու աթոռի, հանուն սեփական կաշվի փրկության. «Հիմա Հայաստանը դրել են աշխարհաքաղաքական հակադրությունների զոհասեղանին, մեր երկիրը դարձրել են խոշորների բախման թատերաբեմ։ Մեզ իրական ու երաշխավորված խաղաղություն է պետք: Իսկ դա հնարավոր չէ ՔՊ-ական իշխանության պարագայում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: