https://arm.sputniknews.ru/20261030/nvor-zvovqi-haci-artadramaseric-meki-gvortsuneutjuny-kasecvel-e-khndirner-en-hajtnaberel-108711520.html
«Նոր Զովքի» հացի արտադրամասերից մեկի գործունեությունը կասեցվել է. խնդիրներ են հայտնաբերել
«Նոր Զովքի» հացի արտադրամասերից մեկի գործունեությունը կասեցվել է. խնդիրներ են հայտնաբերել
Sputnik Արմենիա
Արտադրամասում աշխատանքը կասեցվել է, քանի դեռ հայտնաբերված խախտումները չեն վերացվել։ 30.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-30T22:09+0400
2026-10-30T22:09+0400
2026-10-30T22:09+0400
հայաստան
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
հաց
արտադրամաս
սուպերմարկետ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1e/108710422_0:243:1280:963_1920x0_80_0_0_437c852a8af0785b9eeb462eec5d4a13.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. «Նոր Զովք» ընկերության երևանյան մասնաճյուղերից մեկի հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը կասեցվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։Խոսքը Երևանի Բակունց 1 հասցեում գործող արտադրամասին մասին է։«Ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները։ Արտադրամասում եղել են կեղտի կուտակումներ, հոսանքի մալուխները պաշտպանիչ տուփի մեջ չեն եղել, ինչը չի կանխարգելել մասնիկների թափվելու հավանականությունը, արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, իսկ նախամուտքի, լվացարանի հարակից հատվածի, պատերի անկյունային որոշ հատվածներ վնասված են եղել»,– ասված է հաղորդագրությունում։Հացի և հացաբուլկեղենի արտադրամասի աշխատանքը կասեցված է, քանի դեռ հայտնաբերված խախտումները չեն վերացվել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1e/108710422_0:123:1280:1083_1920x0_80_0_0_76e8cb86fdd57b2428e57d5463bd0c20.jpg.webp
հայաստան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), հաց, արտադրամաս, սուպերմարկետ
հայաստան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), հաց, արտադրամաս, սուպերմարկետ
Արտադրամասում աշխատանքը կասեցվել է, քանի դեռ հայտնաբերված խախտումները չեն վերացվել։
Խոսքը Երևանի Բակունց 1 հասցեում գործող արտադրամասին մասին է։
«Ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները։ Արտադրամասում եղել են կեղտի կուտակումներ, հոսանքի մալուխները պաշտպանիչ տուփի մեջ չեն եղել, ինչը չի կանխարգելել մասնիկների թափվելու հավանականությունը, արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, իսկ նախամուտքի, լվացարանի հարակից հատվածի, պատերի անկյունային որոշ հատվածներ վնասված են եղել»,– ասված է հաղորդագրությունում։
Հացի և հացաբուլկեղենի արտադրամասի աշխատանքը կասեցված է, քանի դեռ հայտնաբերված խախտումները չեն վերացվել։