Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է․ «Երեկ Ալիևը հրաժարվեց մեկնել Անկարա։

Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովների ողջ պատմության ընթացքում միայն մեկ դեպք է եղել, երբ Ալիևն անձամբ չի մասնակցել միջոցառմանը։ Դա եղել է 2012 թվականին։ Հաջորդող 14 տարիներին նա բաց չի թողել ոչ մի գագաթնաժողով։

Եվ ահա հիմա, Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ։


Դե ինչ, կրկին հարց է առաջանում. ո՞վ էր իրականում ղեկավարում ադրբեջանական բանակը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանական բանակի Գլխավոր շտաբի պետը անհետացել էր։

Ճիշտ է․․․Թուրք գեներալները»։

Leave a comment