Լավրովը վստահ է՝ ՀՀ-ն շուտով կվերանայի ԵՄ-ին անդամակցելու ձգտումը (PAN.am)

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ Հայաստանը մոտ ժամանակներս այլևս չի ձգտի անդամակցել Եվրամիությանը։ «Տնտեսական առումով Եվրամիությունը բազմաթիվ գործոնների, այդ թվում՝ իր անհեռատեսության, եթե չասենք՝ հիմարության հետևանքով, կորցնում է իր առավելությունները։ Իներցիայով երկրները շարունակում են, մեր սերբ բարեկամները, այժմ մեր հայ գործընկերները, ձգտում են անդամակցել ԵՄ-ին։ Վստահ եմ, որ այդ ցանկությունը … Read more

Նորածնին պոլիկլինիկայում այսուհետ կարելի է առցանց գրանցել (PAN.am)

Նորածնին ԱԱՊ օղակում՝ պոլիկլինիկայում, այսուհետ կարելի է առցանց գրանցել, հայտնում է առողջապահության նախարարությունը: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով մուտք գործել համակարգ, սեղմել «Շարունակել» կոճակը և անցնել նույնականացում։ Դրանից հետո անհրաժեշտ է ընտրել համապատասխան բժշկական հաստատությունն ու բժշկին։ Երեխային առցանց գրանցելու հնարավորություն ունի նաև նրա հայրը, եթե վերջինս գրանցված ամուսնություն ունի … Read more

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Շիրակում և Լոռում (PAN.am)

Սեպտեմբերի 3-ին՝ տեղական ժամանակով ժամը 03:28-ին (Գրինվիչի ժամանակով՝ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 23։28-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը 3․2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնային հատվածում ցնցման ուժգնությունը հասել է 4 բալի։ Ցնցումները զգացվել են … Read more

«Ռոսատոմի» ղեկավարը կայցելի Երևան (PAN.am)

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը սեպտեմբերի 29-ին կայցելի Երևան։ Նա այդ մասին հայտնել է SputnikLive–ի եթերում, գրում է Sputnik Արմենիան: Այցի վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում։ Երկու երկրների առաջնորդները հանգամանալից քննարկել են նոր ատոմակայանի կառուցման հարցը։ Լիխաչովը նշել է, որ Հայաստանում փոքր … Read more

ՄԻՊ․ Խաչատրյանի խնդիրների մի մասն արդեն լուծում է ստանում (PAN.am)

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ այց է իրականացվել քրեակատարողական հիմնարկ՝ ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրներն արդեն իսկ հասցեավորվել են իրավասու մարմինների հետ քննարկումների ընթացքում, դրանց մի մասը` ընթացքում ստանում է լուծում։ Տեսակցության ժամանակ քննարկվել են բժշկական օգնության … Read more

Զախարովա․ Եթե ՀՀ-ն վիզաներ սահմանի ՌԴ քաղաքացիների համար, դա իր իսկ դեմ ուղղված քայլ կլինի

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի կողմից ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմի հնարավոր սահմանումը կգործի ոչ թե Մոսկվայի, այլ հենց Երևանի դեմ։ «Եթե Հայաստանը հանկարծ նաև վիզաներ սահմանի, ապա դրանք կսահմանի ոչ թե մեր, այլ սեփական քաղաքացիների դեմ»,- լրագրողներին ասել է Զախարովան, գրում է ՌԻԱ Նովոստին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել … Read more

5 մարդու կյանք խլած վթարի դեպքով քրվարույթ է նախաձեռնվել (PAN.am)

Քուչակ-Ապարան ճանապարհին 5 մարդու կյանք խլած վթարի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում է Auroranews.am-ը: Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 5 մարդու մահ): Սեպտեմբերի 2-ին, ժամը 17:17-ին, Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում բախվել … Read more

Մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը (PAN.am)

Սեպտեմբերի 27-ին մի շարք համայնքներում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ: Լոռու մարզի Թումանյան համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվելիք ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 2-ին և ավարտվելու է սեպտեմբերի 25-ին, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Լոռու մարզի Լերմոնտովո, Կոտայքի մարզի Արզնի և Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքներում մեծամասնական ընտրակարգով անցկացվելիք ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է սեպտեմբերի 7-ին և … Read more

Օվերչուկ․ ՀԿԵ-ի կոնցեսիայի փոխանցման հարցով պաշտոնական դիմում չի եղել (PAN.am)

Երևանը Մոսկվայի հետ չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի փոխանցման հարցը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Հարցը, որպես այդպիսին, խորությամբ չի քննարկվել։ Որևէ պաշտոնական հարցում չի եղել»,– լրագրողներին ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան: Օվերչուկը հավելել է՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիները» տոքսիկ են Հայաստանի համար, բայց դա իրականության հետ … Read more

ՄաքԷնթի․ ՀՀ վերաբերյալ որոշումը հստակ ուղերձ է՝ տնտեսական հարկադրանքին բախվելիս ԵՄ-ն կարձագանքի

Եվրոպան կանգնած է Հայաստանի և նրա ժողովրդի կողքին, հայտարարել է Եվրամիությունը նախագահող երկրի՝ Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Հելեն ՄաքԷնթին՝ մեկնաբանելով Եվրոպական միության Խորհրդի՝ Coreper II-ի դեսպանների մակարդակով ընդունված որոշումը։ ԵՄ-ն հավանություն է տվել Հայաստանի համար ժամանակավոր առևտրային արտոնությունների նախաձեռնությանը, հայտնում է Factor.am-ը: «Այսօրվա որոշումը հստակ ուղերձ է հղում՝ տնտեսական հարկադրանքին բախվելիս ԵՄ-ն կարձագանքի: … Read more