Իրանի դեսպանը բարձր է գնահատել բեռնափոխադրումների դյուրացման հայկական կողմի ջանքերը

Իրանի դեսպանը բարձր է գնահատել բեռնափոխադրումների դյուրացման հայկական կողմի ջանքերը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի գլխավորած պատվիրակությանը։

 

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով երկու երկրների միջև ձևավորված սերտ գործընկերային հարաբերությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության և ոլորտային այլ հարցեր։

 

Դեսպանը բարձր է գնահատել բեռնափոխադրումների թույլտվությունների ստացման գործընթացի հեշտացման և ժամանակի կրճատման համար հայկական կողմի գործադրած ջանքերը։

 

Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին։

Leave a comment