Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Շիրակում և Լոռում (PAN.am)

Սեպտեմբերի 3-ին՝ տեղական ժամանակով ժամը 03:28-ին (Գրինվիչի ժամանակով՝ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 23։28-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը 3․2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Երկրաշարժի էպիկենտրոնային հատվածում ցնցման ուժգնությունը հասել է 4 բալի։ Ցնցումները զգացվել են Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ և Սիզավետ, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր, Ձյունաշող, Սարչապետ և Մեծավան գյուղերում, որտեղ ուժգնությունը կազմել է 2-3 բալ։

Ստորգետնյա ցնցման աշխարհագրական կոորդինատները կազմել են հյուսիսային լայնության 41.44⁰ և արևելյան երկայնության 44.04⁰:

Leave a comment