5 մարդու կյանք խլած վթարի դեպքով քրվարույթ է նախաձեռնվել (PAN.am)

Քուչակ-Ապարան ճանապարհին 5 մարդու կյանք խլած վթարի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում է Auroranews.am-ը:

Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 5 մարդու մահ):

Սեպտեմբերի 2-ին, ժամը 17:17-ին, Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում բախվել են «ՊԱԶ» և «Օպել Զաֆիրա» մեքենաները։ Պատահարի հետևանքով 5 մարդ մահացել է, ևս 11-ը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցներ։

Leave a comment