ԼՀԿ-ն պահանջում է կարճել կաթողիկոսի և եպիսկոպոսների դեմ քրեական վարույթը (PAN.am)

ԼՀԿ-ն պահանջում է անհապաղ կարճել Ամենայն Հայոց կաթողիկոսի և եպիսկոպոսների նկատմամբ հարուցված քրեական վարույթը: Այդ մասին ասվում է ԼՀԿ կառավարման խորհրդի տարածած հայտարարությունում։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումն ու մեկնարկող դատավարությունը ԼՀԿ-ն գնահատել է որպես վերջին տարիներին պետական ինստիտուտների հեղինակազրկման … Read more

Պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկի պաշտոնավարումը՝ կասեցվել

Օրերս ձերբակալված Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց նկատմամբ ընտրվել են կալանք, վարչական հսկողություն, պաշտոնավարման կասեցում և այլընտրանքային խափանման միջոցներ։ Այդ մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը, տեղեկացնում է Factor.am-ը: Factor TV-ի տեղեկություններով՝ ՆԳՆ Պարեկային ծառայության ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, Շրջակա միջավայրի … Read more

Աղբյուր․ «Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով

«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է լեհական «Լեգիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի ծառայություններով։ Այդ մասին սոցցանցերում հայտնել է լեհ լրագրող և ինսայդեր Օսկար Մոչնիկը։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Լեգիան» չի խոչընդոտի 27-ամյա ֆուտբոլիստի հեռանալուն, եթե ստանա շահավետ առաջարկ, հայտնում է Factor.am-ը: Ավելի վաղ Goal.pl-ը հայտնել էր, որ «Լեգիան» պատրաստ է 900 հազար եվրոյով վաճառել Բիչախչյանի տրանսֆերային իրավունքը։ … Read more

Մոսկվան Երևանից ՀԿԵ կոնցեսիան դադարեցնելու պաշտոնական դիմում չի ստացել (PAN.am)

Ռուսաստանը Հայաստանից Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն համաձայնագիրը դադարեցնելու վերաբերյալ որևէ պաշտոնական դիմում չի ստացել: Այդ մասին հայտնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ոչ, կոնցեսիայի դադարեցման վերաբերյալ որևէ պաշտոնական դիմում չենք ստացել, սակայն անընդհատ լսում ենք այդ մասին հրապարակային հարթակում հնչող հայտարարությունները», – Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում լրագրողներին ասել է Օվերչուկը, հայտնում է Interfax-ը: Նա ընդգծել է, … Read more

Արամ Ա. Վեհափառին դատարան կանչելն անընդունելի է և դատապարտելի (PAN.am)

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն անընդունելի և դատապարտելի է գնահատել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին դատարան կանչելը։ Արամ Ա-ն հայտնել է, որ ինքն ու Գարեգին Բ-ն մշտական կապի մեջ են և պարբերաբար խորհրդակցում են հայրենիքին ու հայ ժողովրդին մտահոգող խնդիրների շուրջ, հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը: «Մեր խոր ընդվզումը հայտնեցինք Գարեգին Վեհափառին և … Read more

Սիլիկյան թաղամասի մերձակա աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է (PAN.am)

Օգոստոսի 6-ի երեկոյան Սիլիկյան թաղամասի աղբավայրում հրդեհ էր բռնկվել, որը փրկարարները մեկուսացրել, ապա ամբողջությամբ մարել են օգոստոսի 7-ի գիշերը։ Ժամը 20։54-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել Երևանի Սիլիկյան թաղամասում տեղակայված աղբավայրում բռնկված հրդեհի վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ … Read more

ՆԳ նախարար․ Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն»

Քաղաքացիությունը չի կարող ներդրման դիմաց արագ տրամադրվող ծառայություն լինել և պետք է հիմնված լինի պետության հետ իրական ու կայուն կապի վրա, հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը: Անդրադառնալով Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով ամրագրված՝ ներդրումների դիմաց քաղաքացիություն տրամադրելու կամ այսպես կոչված «ոսկե անձնագրերի» սխեմայից զերծ մնալու պահանջին՝ նա շեշտել է, որ այն կանխարգելիչ տրամաբանությամբ սահմանված հենանիշ … Read more

ՔԿ․ Հանցավոր խումբը զինհաշմանդամությամբ անձանցից 13.8 մլն դրամ է հափշտակել (PAN.am)

Հանցավոր խմբի անդամները զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին խոշոր դրամական աջակցություն ստանալու կեղծ խոստումներ են տվել պետական ու բարեգործական ծրագրերից և 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի փետրվարն ընդհանուր 13 մլն 880 հազար դրամ են հափշտակել, հայտնում է Քննչական կոմիտեն: Քրեական վարույթի շրջանակում երկու անձի մեղադրանք է առաջադրվել. նրանցից մեկը կալանավորվել … Read more

Կաթողիկոսի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել․ Նիստը տևել է 30 րոպե (PAN.am)

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործով դատավոր Հակոբ Մանուկյանն ինքաբացարկ է հայտնել և հրաժարվել գործը քննելուց։ Այդ մասին դատարանի բակում տեղեկացրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած նիստն անցել է դռնփակ ռեժիմով, տևել մոտ 30 րոպե, հայտնում է Sputnik Արմենիան: «Դատավորն ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործը քննել։ Նա … Read more

Փաշինյան․ Այս պահին ԵՄ-ԵԱՏՄ հարցով հանրաքվե անցկացնելը մեր ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կլինի 

Հայաստանի համար ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համագործակցության խորացումը շարունակում է մնալ արտաքին քաղաքական և տնտեսական առաջնահերթություններից, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում։ «Այդ մոտեցումը կարտացոլվի նաև նոր կառավարության ծրագրում»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Փաշինյանն անդրադարձել է նաև 2026 թվականի մայիսի 29-ին ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների … Read more