Ucom-ի աջակցությամբ ներկայացվել է «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը (PAN.am)

Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» բնապահպանական հասարակական կազմակերպությունը Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ամառային դպրոցի շրջանակում անցկացրել է բնապահպանական կրթական ինտերակտիվ միջոցառում՝ ներկայացնելով «Մտապահիր կենդանիներին» նոր կրթական խաղը։ Խաղի ընթացքում երեխաները ծանոթացել են Հայաստանում հանդիպող կենդանատեսակներին՝ միաժամանակ զարգացնելով հիշողությունը, ուշադրությունն ու ճանաչողական հմտությունները։ Նախաձեռնության նպատակն է խաղային և երեխաների համար հասանելի ձևաչափով զարգացնել նրանց հետաքրքրությունը բնության նկատմամբ, … Read more

Ռուբինյանը՝ Մատվիենկոյին․ ՌԴ շուկա արտահանման անհիմն սահմանափակումները մտահոգիչ են

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ, քննարկել Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր՝ ընդգծելով խորհրդարանական երկխոսության շարունակականության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության կարևորությունը։ Ռուբինյանը նշել է, որ հայաստանյան ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման անհիմն սահմանափակումները մտահոգիչ են և … Read more

Կանադայի թեմ․ Կաթողիկոսը համայն հայության օրինական ընտրված և օծյալ սրբազան Հայրապետն է

Կանադայի Հայոց թեմի առաջնորդն ու Թեմական խորհուրդը դատապարտել են Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը և կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ դադարեցնել ՀԱԵ ներքին իրավասությանն առնչվող քրվարույթները: Նշվում է, որ կաթողիկոսը համայն հայության օրինական ընտրված և օծյալ Սրբազան Հայրապետն է: «Կանադայի Հայոց թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը և Թեմական խորհուրդը հանդես են … Read more

MIT ակադեմիական ղեկավարը պատրաստակամ է գործակցել «Ակադեմիական քաղաքի» հարցում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Բոստոն աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է MIT-ի ակադեմիական ղեկավար Անանթա Չանդրակասանի հետ՝ քննարկելով Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները։ Հանդիպման առանցքային թեման եղել է Հայաստանի «Ակադեմիական քաղաք» նախագծի շուրջ համագործակցության հեռանկարը։ Կողմերը քննարկել են MIT-ի փորձի և փորձագիտական ներուժի ներգրավման հնարավորությունները՝ նպաստելու նախագծի մշակման և իրականացման գործընթացին։ MIT-ի ակադեմիական ղեկավարն ընդգծել է … Read more

ՊԵԿ․ Էլմեքենաների ոչ դիլեր-դիստրիբյուտոր սուբյեկտների քվոտայի մնացորդը 655 հատ է

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների համար զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափով նախատեսված սակագնային արտոնության քվոտայի մնացորդը՝ 2026 թվականի օգոստոսի 6-ը ներառյալ։ Դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների համար քվոտայից մնացել է 1255 հատ, այսինքն՝ օգտագործվել է դրա 58 տոկոսը։ Դիլեր-դիստրիբյուտոր … Read more

3 անձ աղիքային վարակի կասկածով տեղափոխվել է ԲԿ․ Նրանք սնվել են «Բամբու» բար-ռեստորանում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը օգոստոսի 6-ին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ից հաղորդագրություն է ստացել այն մասին, որ, «սուր աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ է տեղափոխվել 3 անձ, հայտնում է ՍԱՏՄ-ն: Պարզվել է, որ բուժառուներն այդ օրը «Բամբու» բար-ռեստորանում (ք. Երևան, Ազատության պողոտա 2/2) կերել են հավի և բադի … Read more

ՊԵԿ-ն «Առինջ մոլում» բացահայտել է 1․3 մլրդ դրամի հարկման օբյեկտի թաքցման դեպք (PAN.am)

«Առինջ մոլում» բացահայտել է մոտ 1․3 մլրդ դրամի հարկման օբյեկտ թաքցնելու դեպք, որի հետևանքով մոտ 492 մլն դրամի հարկ չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն: Վարչության 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Կոտայքի մարզում առևտրի կենտրոնի գործունեությամբ զբաղվող ընկերությունն առևտրի իրականացման վայրում գտնվող պահեստային տարածքները տրամադրում է վարձակալության, … Read more

Միշուստինը ԵԱՏՄ մատակարարներին կոչ է արել թարմացնել հավաստագրերի տվյալները մարքեթփլեյսներում

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ երկրների մատակարարներին կոչ է արել ռեեստրում թարմացնել արտադրանքի համապատասխանության գնահատմանը վերաբերող տվյալները։ Նրա խոսքով՝ այդ ընթացակարգն անհրաժեշտ է վաճառողների ապրանքները ռուսական մարքեթփլեյսներում ներկայացնելու համար։ «Ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտնում հարթակային տնտեսության մասին նոր օրենքը, որն այս ոլորտում թափանցիկ կանոններ կստեղծի։ Եթե ապրանքի նկատմամբ սահմանված են ԵԱՏՄ … Read more

Wildberries-ն ԱԹՍ-ների գրոհները ներառել է ապահովագրական ռիսկերի ցանկում (PAN.am)

Wildberries-ն օգոստոսի 7-ից վերանայել է ապահովագրության պայմանները՝ դրանում ներառելով անօդաչու թռչող սարքերի հարձակումների ռիսկը և վաճառողների համար սակագները բարձրացնելով 40 տոկոսով։ Վաճառողներն այժմ կարող են փոխհատուցում ստանալ, եթե ապրանքները վնասվել կամ կորել են անմիջական ահաբեկչական հարձակման, դիվերսիայի կամ դրանց հետևանքների պատճառով։ Ընկերության կայքում, մասնավորապես, նշվել է․ «Օրինակ՝ եթե ապրանքը վնասվի ԱԹՍ-ի բեկորների ընկնելուց հետո առաջացած … Read more

«Ծիրան» սուպերմարկետի հացի արտադրամասի աշխատանքը կասեցվել է (PAN.am)

ՍԱՏՄ-ն կասեցրել է Երևանի Շերամի 13/3 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետի հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը՝ արձանագրված խախտումների պատճառով։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել «ՆՆ հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի և հացաբուլկեղենի արտադրամասում՝ Երևան, Շերամի 13/3 հասցեում։ Ստուգմամբ արձանագրվել է, որ այնտեղ չեն պահպանվել օրենսդրությամբ նախատեսված սանիտարահիգիենիկ նորմերը։ Մասնավորապես՝ արտադրական շինության … Read more