ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Բոստոն աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է MIT-ի ակադեմիական ղեկավար Անանթա Չանդրակասանի հետ՝ քննարկելով Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները։
Հանդիպման առանցքային թեման եղել է Հայաստանի «Ակադեմիական քաղաք» նախագծի շուրջ համագործակցության հեռանկարը։ Կողմերը քննարկել են MIT-ի փորձի և փորձագիտական ներուժի ներգրավման հնարավորությունները՝ նպաստելու նախագծի մշակման և իրականացման գործընթացին։ MIT-ի ակադեմիական ղեկավարն ընդգծել է «Ակադեմիական քաղաք» նախաձեռնության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել համագործակցել հայկական կողմի հետ:
Ակադեմիական քաղաքը նախատեսվում է կառուցել մինչև 2030 թվականը։ Անդրեասյանը նշել է, որ կրթական զարգացման ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ 4 բուհ կներառվի միջազգային վարկանիշավորման համակարգերի 500–յակում։