Հայաստանի հավաքականը կմասնակցի Շախմատի օլիմպիադային, Արոնյանն՝ ԱՄՆ թիմի կազմում է

ՖԻԴԵ-ն հրապարակել է Համաշխարհային օլիմպիադայի մասնակիցներին ու թիմերի կազմերը, որն անցկացվելու է սեպտեմբերի 16-27-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում: Հայաստանը ներկայացնելու է 5 շախմատիստ՝ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը։ Հայաստանի ընտրանին վարկանիշային աղյուսակում 9-րդն է։ Այս տարվա Օլիմպիադայում մասնակից թիմերի ռեկորդային քանակ է գրանցվել։ Մրցաշարում հանդես է գալու 400 թիմ, որոնցից … Read more

Օգոստոսի 10-ից օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով (PAN.am)

Օգոստոսի 7-9-ին Արարատյան դաշտում և Երևանում, ինչպես նաև Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի ու Վայոց ձորի նախալեռնային հատվածներում և Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հանրապետության տարածքում օգոստոսի 7-ի ցերեկը և օգոստոսի 8-ին կանխատեսվել է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան, իսկ 10-12-ին՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրև … Read more

News.am․ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ (PAN.am)

ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել պատասխանատու գերատեսչության միջոցով հանդիպում կազմակերպել Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ: Գործադիրից հայտնել են, որ կապ է հաստատվել տիկին Զոնաբենդի հետ, հայտնում է News.am-ը: Նրան փոխանցվել են համապատասխան պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները՝ իրեն հարմար ժամանակ հանդիպումը կազմակերպելու համար: Վերոնիկա Զոնաբենդը հուլիսի 8-ին բաց նամակով դիմել է ՀՀ … Read more

Մատվիենկո․ ՌԴ-ն կարող է հորդորել իր քաղաքացիներին չայցելել ՀՀ, եթե 3-րդ երկրների հարցումով ձերբակալությունները շարունակվեն

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալություններին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նա նշել է, որ եթե ձերբակալությունները շարունակվեն, ՌԴ-ն կարող է հորդորել իր քաղաքացիներին չայցելել ՀՀ: «Դաշնության խորհրդի նախագահը ուշադրություն է հրավիրել երրորդ երկրների հարցումներով Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների պարբերական ձերբակալությունների վրա։ Նման գործելակերպի … Read more

Փաշինյան․ Սահմանափակումները խոչընդոտում են ԵԱՏՄ ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չոլպոն-Ատայում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում ունեցած ելույթում հայտարարել է, որ Հայաստանը հետևողականորեն հանդես է գալիս Եվրասիական տնտեսական միության հիմքում ընկած սկզբունքներին հավատարմության օգտին։ «Եվրասիական տնտեսական միության հիմնարար սկզբունքներից մեկն ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումն է։ Ցավոք, գործնականում այս սկզբունքները լիարժեք չեն իրագործվում։ Առանձին սահմանափակումներ և վարչական … Read more

Գոռավանում նոր մանկապարտեզ կկառուցվի (PAN.am)

Կառավարությունը որոշել է Արարատի մարզի Գոռավանում բնակավայրում պետական սեփականություն հանդիսացող հողամասը նվիրաբերել Վեդի համայնքին՝ 2026-2027 թվականներին մանկապարտեզ կառուցելու և շահագործելու նպատակով։ Դրա իրականացման համար համայնքն արդեն ձեռք է բերել անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը, հայտնում է Factor.am-ը: Մանկապարտեզի շինարարությունն իրականացնելու համար մրցութային գործընթացներն արդեն անցկացվել են, և սահմանված ընթացակարգով ընտրվել է հաղթող մասնակիցը։ Նոր մանկապարտեզի կառուցումը նախատեսվել … Read more

Փաշինյանն ու Ժապարովը քննարկել են հայ-ղրղզական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը՝ կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, տնտեսական համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև տրանսպորտային կապերի խորացման հեռանկարներին։ Սադիր Ժապարովը ողջունել է Նիկոլ Փաշինյանին և շնորհավորել խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման ու վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ «Մաղթում եմ հաջողություններ երկրի հետագա զարգացմանը և … Read more

ՔԿ. 2026-ին ընտանեկան բռնության դեպքերով դատարան ուղարկված 200 վարույթից 1-ը քննվել է սպանության գործով

2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Քննչական կոմիտեի վարույթում ընտանեկան բռնության դեպքերի առնչությամբ քննվել է 1794 քրեական վարույթ՝ 2025 թվականի 1482-ի համեմատ։ Դրանցից 712-ը փոխանցվել է 2025 թվականից, իսկ 1082-ը ՔԿ վարույթ է ընդունվել արդեն 2026 թվականի ընթացքում։ Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 204 քրեական վարույթ՝ 213 անձի վերաբերյալ, մինչդեռ 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել է … Read more

Եվրահանձնաժողովը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին․ «Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա»

Եվրահանձնաժողովի խոսնակը հայտնել է, որ Հայաստանի տարածքում անօրինական ներգաղթյալների վերադարձի կենտրոն ստեղծելու վերաբերյալ որևէ կոնկրետ առաջարկ չկա: Հարցերը, թե արդյո՞ք Հայաստանը ներառված է այն երկրների ցանկում, որտեղ առաջարկվել է ստեղծել անօրինական ներգաղթյալների վերադարձի կենտրոններ (return hubs), ինչպես նաև՝ որքանո՞վ են հավաստի վերջին օրերին, հատկապես իտալական մամուլում, ակտիվորեն տարածված այդ տեղեկությունները և արդյո՞ք Հայաստանի իշխանությունների հետ … Read more

Հայ ուշուիստները Բաթումի միջազգային առաջնությունում 37 մեդալ են նվաճել (PAN.am)

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան մրցավայր է մեկնել 44 հոգուց բաղկացած պատվիրակությամբ։ Պատվիրակության կազմում 36 մարզիկ է եղել, որոնցից 6-ը հանդես է եկել թաոլու, իսկ 30-ը՝ սանդա ոճում։ Հայաստանի հավաքականը մրցաշարում ընդհանուր առմամբ նվաճել է 37 մեդալ՝ 27-ը սանդայում և 10-ը՝ թաոլուում, հայտնում է Factor.am-ը: Թաոլու ոճում պատանիներից Արտաշես Ալավերդյանը Nandao՝ թուր մրցաձևում զբաղեցրել է 1-ին, … Read more