Հայ ուշուիստները Բաթումի միջազգային առաջնությունում 37 մեդալ են նվաճել (PAN.am)

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան մրցավայր է մեկնել 44 հոգուց բաղկացած պատվիրակությամբ։ Պատվիրակության կազմում 36 մարզիկ է եղել, որոնցից 6-ը հանդես է եկել թաոլու, իսկ 30-ը՝ սանդա ոճում։

Հայաստանի հավաքականը մրցաշարում ընդհանուր առմամբ նվաճել է 37 մեդալ՝ 27-ը սանդայում և 10-ը՝ թաոլուում, հայտնում է Factor.am-ը:

Թաոլու ոճում պատանիներից Արտաշես Ալավերդյանը Nandao՝ թուր մրցաձևում զբաղեցրել է 1-ին, Double daggers՝ դանակներ մրցաձևում՝ 2-րդ, իսկ Choy Li Fut՝ բռունցքներ մրցաձևում՝ 3-րդ տեղը։ Ալիսա Ալեսքսանդրովսկայան Double daggers և Choy Li Fut մրցաձևերում գրավել է 2-րդ տեղը։ Արվանի Ռուդովան Chanquang 32 մրցաձևում դարձել է 2-րդը։

Դեռահասների պայքարում Գևորգ Փարսադանյանը Nangun՝ փայտ և Nandao՝ թուր մրցաձևերում նվաճել է 1-ին տեղը, իսկ Nanquan՝ բռունցքներ մրցաձևում՝ 2-րդ տեղը։ Մելս Այդինյանը Daoshu՝ թուր մրցաձևում զբաղեցրել է 3-րդ տեղը։

Սանդա ոճում մեծահասակների պայքարում Ժիրայր Պետրոսյանը 56 կգ քաշային կարգում նվաճել է 3-րդ տեղը, Ռուբեն Մարգարյանը 65 կգ-ում՝ 3-րդ տեղը, իսկ Դավիթ Վարդանյանը 70 կգ քաշային կարգում դարձել է հաղթող։

Երիտասարդների մրցապայքարում Դավիթ Հովհաննիսյանը 52 կգ քաշային կարգում գրավել է 1-ին տեղը, իսկ նույն քաշային կարգում Ռաֆայել Առաքելյանը՝ 3-րդ տեղը։

Պատանիների մրցումներում Անդրանիկ Խոսրովյանը 36 կգ քաշային կարգում զբաղեցրել է 2-րդ, իսկ Արսեն Սիմոնյանը՝ 3-րդ տեղը։ Սերյոժա Ասատրյանը 39 կգ-ում դարձել է հաղթող, իսկ Տիգրան Չիլինգարյանը՝ 2-րդը։ Էդուարդ Սարգսյանը 42 կգ քաշային կարգում նվաճել է 2-րդ, Սամվել Թադևոսյանը՝ 3-րդ տեղը։

Գրիշա Ալիխանյանը 45 կգ քաշային կարգում զբաղեցրել է 1-ին, իսկ Ալեն Դավթյանը՝ 2-րդ տեղը։ Տիգրան Մելքոնյանը 48 կգ-ում դարձել է հաղթող, իսկ Կարո Բաղրամյանը՝ 3-րդը։ Սարգիս Երիցյանը 52 կգ քաշային կարգում նվաճել է 2-րդ տեղը։

Պավել Մանգասարյանը 60 կգ քաշային կարգում զբաղեցրել է 1-ին տեղը։ Միքայել Ալավերդյանը 68 կգ-ում և Ժորա Հովհաննիսյանը 72 կգ քաշային կարգում ևս հաղթող են դարձել։

Դեռահասների 9-11 տարեկանների պայքարում Արման Տերզիկյանը 26 կգ քաշային կարգում նվաճել է 1-ին, Աշոտ Թադևոսյանը 28 կգ-ում՝ 3-րդ տեղը։ Արտյոմ Եղիազարյանը 30 կգ քաշային կարգում դարձել է հաղթող, Արարատ Իսոյանը նույն քաշային կարգում՝ 2-րդը։ Մհեր Նավասարդյանն ու Ռոբերտ Պողոսյանը 34 կգ քաշային կարգում զբաղեցրել են 3-րդ տեղը։

7-8 տարեկանների պայքարում Մհեր Դարբինյանը 26 կգ, իսկ Տիգրան Պողոսյանը 32 կգ քաշային կարգերում նվաճել են 1-ին տեղը։

Առաջնությանը մասնակցել են նաև չորս մրցավարներ։ Արամ Այդինյանն ու Տանյա Հովհաննիսյանը մրցավարություն են իրականացրել թաոլու, իսկ Գոռ Տերզիկյանն ու Վալեր Սիմոնյանը՝ սանդա ոճում։

Leave a comment