Ընդդիմադիրները ՔՊ-ականի ելույթի ժամանակ հարվածեցին սեղաններին․ Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահի ընտրության քննարկումների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի ելույթը լարված իրավիճակ է առաջացրել նիստերի դահլիճում։

Պատգամավորը պնդել է, որ եկեղեցին քաղաքականացվել է։  «Եկեղեցին՝ Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ, խառնվել է քաղաքականության մեջ»,- հայտարարել է նա։ 

Կաթողիկոսի ավազանի անունը հնչելուց հետո դահլիճում աղմուկ է բարձրացել, ընդդիմադիրները սկսել են հարվածել սեղաններին։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում է հայտարարել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանը, որը տեղից փորձում էր միջամտել Հովհաննիսյանի խոսքին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment