Խանջյան փողոցի մի հատվածը երկու օր փակ կլինի (PAN.am)

Օգոստոսի 7-ի երեկոյից մինչև օգոստոսի 9-ի երեկո Խանջյան փողոցի մի հատվածը փակ կլինի երթևեկության համար, հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Նշվում է, որ ինժեներական ենթակառուցվածքների տեղադրման շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 7-ի ժամը 21:30-ից մինչև օգոստոսի 9-ի ժամը 19:00-ն Ա. Խանջյան փողոցի՝ Մանկավարժական համալսարանին հարող ուղետարից մինչև Տ. Մեծի պողոտայի խաչմերուկ ընկած հատվածը փակ կլինի երթևեկության համար։

Հաջիև․ Հայկական կողմն ընդունել է նոր աշխարհաքաղաքական իրականությունը (PAN.am)

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Ադրբեջանը չի սահմանափակվում միայն հայտարարություններով, և Բաքուն, նրա խոսքով, գործնական քայլերով ցույց է տվել խաղաղության նկատմամբ իր հանձնառությունը։ Այդ մասին նա ասել է թուրքական Milliyet պարբերականին տված հարցազրույցում, գրում է Factor.am-ը: Նշվում է, որ Հաջիևը դրական է գնահատել Հայաստանի գործող իշխանությունների կողմից «Իրական Հայաստան» հայեցակարգի ընդունումը՝ որպես … Read more

Թրամփը կարծում է՝ Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի (PAN.am)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը, իր գնահատմամբ, շուտով կավարտվի՝ միաժամանակ անդրադառնալով ամերիկյան զինված ուժերի զինամթերքի մատակարարման խնդիրներին։ «Կարծում եմ՝ դա բավական շուտ կավարտվի։ Չեմ կարծում, որ նրանք կարող են շատ ավելի երկար շարունակել»,-ասել է նա, հայտնում է Reuters-ը: Պարբերականն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի հետ հնգամսյա պատերազմի ընթացքում ԱՄՆ … Read more

ՀՅԴ․ Եկեղեցու դեմ ուղղված իշխանությունների գործողությունները հակասահմանադրական են

ՀՅԴ Բյուրոն դատապարտել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների դեմ օգոստոսի 7-ին մեկնարկող դատական գործընթացը՝ կոչ անելով քաղաքացիներին համախմբվել եկեղեցու շուրջ: Այդ մասին ասվում է տարածված հայտարարության մեջ: Նշվում է, որ եկեղեցու դեմ ուղղված իշխանությունների գործողությունները հակասահմանադրական են և հակազգային: «Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին: … Read more

Վարչապետ․ Հանրաքվե կլինի, բայց այն ժամանակ, երբ ՀՀ-ն պաշտոնապես դիմի Եվրամիությանը

Հայաստանում Եվրոպական միությանն անդամակցության հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է դառնալու միայն այն բանից հետո, երբ ՀՀ-ն պաշտոնական դիմում ներկայացնի ԵՄ-ին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստից հետո լրագրողների հետ զրույցում: «Հանրաքվե, իհարկե, կլինի, բայց այն բանից հետո, երբ Հայաստանը պաշտոնապես դիմի Եվրոպական միությանն անդամակցելու հարցով, և դրա շուրջ պետք … Read more

Երևանում նախատեսվում է $500 մլն արժողությամբ խաղային և զբոսաշրջային համալիր ստեղծել

Երևանում նախատեսվում է ստեղծել միջազգային մակարդակի խաղային, հյուրանոցային, ժամանցային և զբոսաշրջային համալիր՝ մոտ 500 մլն դոլար ընդհանուր գնահատված ներդրումով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ տեղեկացնելով, որ օգոստոսի 6-ին ընդունել է «Global Tribe Gaming» ընկերության ներկայացուցիչներին։ «Global Tribe Gaming» ընկերությունը կհամագործակցի «Դվին» հյուրանոցային համալիրի և «Seven Visions Resort & Places»-ի … Read more

Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետ

Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտաքին հետախուզության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստիննե Գրիգորյանին վերանշանակել արտաքին հետախուզության ծառայության … Read more