Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտաքին հետախուզության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստիննե Գրիգորյանին վերանշանակել արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում»,-ասվում է որոշման մեջ:
Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն առաջին անգամ նշանակվել էր Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ 2023-ի հոկտեմբերին: Այժմ վերանշանակվել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարության կազմավորման շրջանակում: