Օգոստոսի 7-9-ին Արարատյան դաշտում և Երևանում, ինչպես նաև Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի ու Վայոց ձորի նախալեռնային հատվածներում և Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հանրապետության տարածքում օգոստոսի 7-ի ցերեկը և օգոստոսի 8-ին կանխատեսվել է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան, իսկ 10-12-ին՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 9-11-ին առանձին հատվածներում անձրևները կարող են հորդառատ լինել, հնարավոր է նաև կարկուտ։
Օգոստոսի 10-11-ի ցերեկային ժամերին Հայաստանում օդի ջերմաստիճանը նվազելու է 3-5 աստիճանով։
Ամպրոպների ժամանակ քամու արագությունը կարող է հասնել 20-25 մ/վ-ի։ Օգոստոսի 7-12-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին քամին կարող է ուժգնանալ մինչև 17-20 մ/վ։
Երևանում օգոստոսի 7-ի ցերեկը, ինչպես նաև օգոստոսի 8-ին և 12-ին կանխատեսվել է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան, իսկ 10-11-ին՝ գիշերային և երեկոյան ժամերին, սպասվում են կարճատև անձրև ու ամպրոպ։ Ամպրոպների ընթացքում քամու արագությունը կարող է հասնել 18-23 մ/վ-ի։ Օգոստոսի 7-12-ը երեկոյան ժամերին մայրաքաղաքում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ։
Օգոստոսի 7-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է +35 աստիճամ, օգոստոսի 8-ին՝ +36: