3 անձ աղիքային վարակի կասկածով տեղափոխվել է ԲԿ․ Նրանք սնվել են «Բամբու» բար-ռեստորանում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը օգոստոսի 6-ին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ից հաղորդագրություն է ստացել այն մասին, որ, «սուր աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ է տեղափոխվել 3 անձ, հայտնում է ՍԱՏՄ-ն:

Պարզվել է, որ բուժառուներն այդ օրը «Բամբու» բար-ռեստորանում (ք. Երևան, Ազատության պողոտա 2/2) կերել են հավի և բադի միս, կարտոֆիլ ֆրի, տապակած պանիր, ծովամթերք, կեսար աղցան, բրուսկետա, ավոկադո, պանիր։

Արագ արձագանքելով հաղորդագրությանը՝ Տեսչական մարմնի կողմից վերահսկողություն է սկսվել «Բամբու» բար-ռեստորանում:

Առկա սննդամթերքի նմուշները կներկայացվեն լաբորատոր հետազոտության: Արդյունքները կհրապարակվեն:

Leave a comment