Զապորոժիեի ԱԷԿ-ի 2 աշխատակից վիրավորվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, նրանցից մեկի վիճակը ծանր է։
«Հարձակումը տեղի է ունեցել հիդրավլիկ կառույցների մոտ, երբ ատոմակայանի աշխատակիցները կատարում էին իրենց պարտականությունները։
Հարվածը հատուկ ուղղված էր ատոմակայանի աշխատակիցների դեմ, որոնք ապահովում էին օբյեկտի գործունեությունը», – հաղորդել է ռադիոկայանի Max ալիքը։
Երկու վիրավոր աշխատակիցներն էլ հոսպիտալացվել են։ Մեկի վիճակը ծանր է, մյուսի՝ միջին ծանրության։