Հասարակություն
23.10.2026 | 13:31
Երևանի Լազոյի նրբանցքի տներից մեկում հայտնաբերվել են Իջևանի 22 և 23 տարեկան երկու բնակիչներ, որոնք հետախուզվում էին սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով։
ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև․
«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Տավուշի մարզի քրեական ոստիկանները Երևանի Լազոյի նրբանցքի տներից մեկում, հայտնաբերել են սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան Իջևան քաղաքի բնակիչ երկու երիտասարդի։
Ձերբակալվածները ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն»։