ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչն այս շաբաթ այցելեց Հայաստան՝ քննարկելու հայ-ամերիկյան համագործակցության խորացման հնարավորությունները

2025 թ. օգոստոսի 8-ին ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի տնտեսական աճի և բարգավաճման համար։

ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) քաղաքականության գծով գլխավոր պատասխանատու Քերոլայն Վիկն այս շաբաթ այցելեց Հայաստան՝ քննարկելու հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները։

ՀՀ կառավարության պաշտոնյաների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում քննարկվեցին առևտրային կապերի ամրապնդման, ներդրումների ընդլայնման և ամերիկյան ու հայկական ընկերությունների համար նոր հնարավորությունների ստեղծմանը վեաբերող հարցեր։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment