Օգոստոսի 6-ի երեկոյան Սիլիկյան թաղամասի աղբավայրում հրդեհ էր բռնկվել, որը փրկարարները մեկուսացրել, ապա ամբողջությամբ մարել են օգոստոսի 7-ի գիշերը։
Ժամը 20։54-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել Երևանի Սիլիկյան թաղամասում տեղակայված աղբավայրում բռնկված հրդեհի վերաբերյալ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ այրվել է շինարարական աղբ։
Կրակը մեկուսացվել է ժամը 23։11-ին, իսկ ամբողջությամբ մարվել է օգոստոսի 7-ին՝ ժամը 01։08-ին։ Շուրջ 1500 քմ մակերեսով տարածքում այրվել է շինարարական աղբ։