Խաչատրյան․ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը շարունակվելու և ընդլայնվելու է (PAN.am)

Շինարարի օրվա և Հայաստանի շինարարների միության 30-ամյակի կապակցությամբ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը շնորհավորել է մասնագետներին։ Իր ելույթում նա ասել է, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը շարունակվելու և ընդլայնվելու է: Նոր հնգամյա ծրագրում նախատեսվում է ներառել ևս 300 դպրոցի, 100 մանկապարտեզի, 100 մշակույթի և սպորտի դպրոցի, 100 մարզահրապարակի և 50 … Read more

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը պահանջել է դադարեցնել կաթողիկոսի նկատմամբ դատական հետապնդումը

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը և Ամերիկայի Հայ եկեղեցու Արևելյան թեմը դատապարտել են Ամենայն Հայոց կաթողիկոսի ու հոգևորականների նկատմամբ դատավարությունը։ Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը դատապարտել է «Հայաստանյան Առաքելական սուրբ եկեղեցու, նրա բարձրագույն իշխանության և բարձրաստիճան հոգևորականների դեմ շարունակվող դատական հետապնդումները» և պահանջել դադարեցնել Ամենայն Հայոց կաթողիկոսի և ԳՀԽ անդամների նկատմամբ իրականացվող դատական հետապնդումը։ Օգոստոսի 7-ի դատական նիստը, որին … Read more

Սայաթ-Նովայի պողոտայում կսահմանվեն երթևեկության և կայանման նոր կանոններ (PAN.am)

Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում նախատեսվում է փոփոխել երթևեկության կազմակերպումը՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունը բարելավելու նպատակով։ Մասնավորապես, Սայաթ-Նովա վեց հասցեի հարակից ճանապարհահատվածից մինչև Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկ արգելվելու է տրանսպորտային միջոցների կանգառը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Միաժամանակ, Սայաթ-Նովայի պողոտայի երթևեկելի հատվածի առաջին գոտիով Տերյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկ շարժվող տրանսպորտային … Read more

Նաթան սրբազան․ Եկեղեցին ոչ ՀԷՑ է, ոչ էլ «Վելնես» կենտրոն, որ կարելի լինի բոլշևիկյան ձևով «կուլակաթափ» անել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին 1700 տարվա պատմություն ունեցող և ամբողջ աշխարհում տարածված կառույց է, այլ ոչ պարզապես տեղական կազմակերպություն։ «Եկեղեցին մեր ազգի հոգին է, մարմինը պետությունն է ու ժողովուրդը, իսկ հոգին՝ եկեղեցին։ Եկեղեցին ոչ ՀԷՑ է, … Read more

Կաթողիկոս. Մեղադրանքներն անհիմն և հանիրավի են (PAN.am)

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռում ժամերգության ավարտից հետո հանդես է եկել հայտարարությամբ՝ իր ու վեց բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ առաջադրված մեղադրանքն անհիմն և հանիրավի որակելով, հայտնում է «Ազատությունը»: «Վերադարձանք անհիմն և հանիրավիր մեղադրանքով նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամ երկու արքեպիսկոպոսի և չորս եպիսկոպոսի դեմ հարուցված դատավարության առաջին նիստից: Մենք լի ենք հավատով ու վճռականությամբ՝ … Read more

ԱԱԾ․ 2026-ին 573 քրվարույթ է նախաձեռնվել, այդ թվում դավաճանության, լրտեսության դեպքերով

2026 թվականի առաջին կիսամյակում ԱԱԾ-ի ներկայացրած առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է 573 քրեական վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության, լրտեսության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներով: Նշվում է, որ Ազգային անվտանգության ծառայության կողմից հայտնաբերվել և խափանվել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բազմաթիվ դեպքեր, ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ համապատասխան հանցագործությունների բացահայտման ուղղությամբ, … Read more

ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրամոբիլի քվոտա է տրամադրել (PAN.am)

ԵՏՀ խորհրդի որոշմամբ Հայաստանը 2026 թվականի համար ստացել է էլեկտրամոբիլների արտոնյալ ներմուծման լրացուցիչ 5000 միավոր քվոտա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «ԵՏՀ խորհրդի որոշմամբ Հայաստանը 2026 թվականին էլեկտրոմոբիլների համար ստացել է լրացուցիչ 5,000 մեքենայի քվոտա՝ մաքսատուրքի 0% դրույքաչափով ներմուծման հնարավորությամբ։ Լրացուցիչ 5000 միավոր քվոտայի բաշխման կարգի և այլ … Read more

«Արարատցեմենտի» մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել

Արարատի մարզի դատախազությունը մի շարք խախտումներ է հայտնաբերել «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում և հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ «Մասնավորապես՝ Արարատի մարզի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն, խախտելով օրենսդրությունը՝ առանց որևէ հիմքի, 2008 թվականի դեկտեմբերի … Read more

Ֆադեև. ՌԴ-ն ՀՀ հանդեպ սահմանափակումեր չի կիրառում՝ որակի հետ է կապված (PAN.am)

Մոսկվան Հայաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ սահմանափակումներ չի սահմանել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Ֆադեևը ճեպազրույցի ընթացքում: Նա հավելել է, որ առաջացած խնդիրները կապված են հայկական ապրանքների որակի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին: «Հայաստանից արտահանման հետ կապված ներկայիս դժվարությունները ներկայացվում են որպես Մոսկվայի կողմից կիրառված որոշ սահմանափակումներ, սակայն պետք է … Read more

Տաթևի նախկին ղեկավարից կբռնագանձվի ավելի քան 4․4 մլն դրամ (PAN.am)

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 30-ին բավարարել է Սյունիքի մարզի դատախազության հայցը՝ ներկայացված Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանի դեմ, հայտնում է Գլխավոր դատախազությունը։ Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի նաև 4 միլիոն 454 հազար դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարը: … Read more