Սայաթ-Նովայի պողոտայում կսահմանվեն երթևեկության և կայանման նոր կանոններ (PAN.am)

Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում նախատեսվում է փոփոխել երթևեկության կազմակերպումը՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունը բարելավելու նպատակով։

Մասնավորապես, Սայաթ-Նովա վեց հասցեի հարակից ճանապարհահատվածից մինչև Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկ արգելվելու է տրանսպորտային միջոցների կանգառը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Միաժամանակ, Սայաթ-Նովայի պողոտայի երթևեկելի հատվածի առաջին գոտիով Տերյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկ շարժվող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կազմակերպվելու է բացառապես աջ ուղղությամբ։

Leave a comment