Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան: Կառավարությունից հայտնել են, որ նա այսօր Թեհրանում կմասնակցի ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան: Կառավարությունից հայտնել են, որ նա այսօր Թեհրանում կմասնակցի ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը:
Ներկայացնում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսի հոդվածի թարգմանությունը։Էմանուել Մակրոն, Թեդրոս ԳեբրեյեսուսԹվային միջավայրը մարդկանց առողջության վրա ազդող հզոր գործոն է: Սա առավել քան ճշմարիտ է երեխաների եւ երիտասարդների պարագայում:Թվային տեխնոլոգիաները վերափոխում են մանկությունը՝ կանխորոշելով այն, թե ինչպես են երիտասարդները սովորում, խաղում եւ շփվում: Մեր խնդիրը տեխնոլոգիաները գովաբանելը կամ … Read more
Երեւան: Մեդիամաքս: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր ասել է, որ Երեւան է եկել ասելու, որ «կարող եք մեզ վրա հույս դնել»: «Երբ Հայաստանը մերձենում է Եվրամիությանը, Հարավային Կովկասն է ավելի մերձենում: Խաղաղության պայմանագրի նախաստորագրումն անցյալ տարի պատմական իրադարձություն էր՝ ամենակարեւոր քայլերից մեկը, որ այս տարածաշրջանն իրականացրել է վերջին տասնամյակների ընթացքում: Նույնը վերաբերում է նաեւ … Read more
Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ առաջ է ընթանում։ Ինչպես հաղորդում է Ազերթաջը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպումից հետո արված հայտարարության մեջ Իլհամ Ալիեւը, մասնավորապես, ասել է.«Իհարկե, մանրամասն քննարկեցինք տարածաշրջանային անվտանգության հարցերը, հատկապես՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը հաջողությամբ առաջ … Read more
Երեւան: Մեդիամաքս: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Ադրբեջանի նախագահին «Հայաստանի հետ պատմական խաղաղության պայմանագրի կնքման» կապակցությամբ։ Ինչպես հաղորդում է Ազերթաջը, Իլհամ Ալիեւի հետ հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, մասնավորապես, ասել է.«Դուք առաջնորդի հատկություններ եք դրսեւորել՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղությանն ու համագործակցությանը, եւ սա նոր հնարավորություններ է ստեղծում կայունության, վստահության եւ … Read more
Երեւան: Մեդիամաքս: Արմավիրի մարզի Ապագա գյուղի մշակույթի տանն ընթանում են Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարի ամրակայումն ու մաքրումը: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ անվանի գեղանկարչի որմնանկարի վերականգնման աշխատանքները նախաձեռնվել են նրա ծննդյան 100-ամյակին ընդառաջ: Ամրակայման եւ մաքրման աշխատանքները մոտենում են ավարտին, հաղորդել են նախարարությունից:Մեդիամաքսը Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ»-ի ոչ բարվոք վիճակի մասին գրել էր դեռեւս 2017 թվականին:Այն ժամանակ … Read more
Ներկայացնում ենք Nature Astronomy ամսագրում հրապարակված The Universe as a lens for finding meaning at home հոդվածի հայերեն թարգմանությունը:Մեյ ՉիաոSTARMUS-ը աննախադեպ փառատոն է: Դրա համահիմնադիրները՝ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը եւ Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը, մտորում են տիեզերքում իրենց ճամփորդության եւ երկիր վերադառնալու մասին: Մշակութային փառատոնի մեկնարկը թույլ նյարդեր ունեցող մարդկանց համար չէ. միայն 2024 թվականին չեղարկվել … Read more
Երեւան: Մեդիամաքս: Պաշտպանության նախարարության նախկին մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը կգլխավորի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը: Հիմք ընդունելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր:Դրանց համաձայն՝ Գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը նշանակվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից,Գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի … Read more
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանում «արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին»: «Հայաստանում արդարության և արդարադատության հաստատման համար բոլոր հարցերը կամ հարցերի առնվազն մեծամասնությունը, որոնք դրվել են կառավարության առաջ, լուծել ենք։ Եվ լուծել ենք նաև ժողովրդին անընդհատ բացատրելով, որ մենք բարդ սոցիալ-տնտեսական պայմաններում այս բոլոր որոշումները կայացնում ենք ոչ թե … Read more
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդգծել է Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) ինստիտուցիոնալ առումով զարգացման անհրաժեշտությունը։ «Նախկինում այս ընկալումն այդքան էլ չի եղել, որովհետեւ ծառայությունը եղել է Ազգային անվտանգության ծառայության կազմում եւ ինքնուրույն կարողությունների զարգացում առանձնապես անհրաժեշտ չի համարվել։ Հիմա այն փուլն է, որ ծառայությունը նաեւ ինքնուրույն, որպես հատուկ ծառայություն, անպայման պետք է զարգանա … Read more