Վարչապետը ՊՊԾ զարգացման անհրաժեշտություն է տեսնում

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդգծել է Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) ինստիտուցիոնալ առումով զարգացման անհրաժեշտությունը։

«Նախկինում այս ընկալումն այդքան էլ չի եղել, որովհետեւ ծառայությունը եղել է Ազգային անվտանգության ծառայության կազմում եւ ինքնուրույն կարողությունների զարգացում առանձնապես անհրաժեշտ չի համարվել։ Հիմա այն փուլն է, որ ծառայությունը նաեւ ինքնուրույն, որպես հատուկ ծառայություն, անպայման պետք է զարգանա եւ դա նաեւ կառուցվածքային որոշակի փոփոխություններ է ենթադրում», – ասել է Նիկոլ Փաշինյանը ՊՊԾ կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստում ունեցած ելույթում: 

Leave a comment